Փաստաբան Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դիմող կողմի բողոքը և վերացրել է քննիչի որոշումը՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին և դրա օրինականությունը հաստատելու մասին դատախազի որոշումը: Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախկին փոխվարչապետ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա հիշեցնում է, որ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման պահանջները, թե, իբր, ոստիկանության ծառայողները թույլ չտալով Արմեն Գևորգյանին մեկնել Հայաստանից գործել են առանձին ենթաօրենսդրական ակտով սահմանված իրենց պաշտոնեական լիազորությունների սահմաններում, մինչդեռ բացառապես նշված ենթաօրենսդրական ակտի վրա հղում կատարելով չի կարող սահմանափակվել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Անցումային կառավարության գործունեության պայմաններն ու կանոնները
- Արմեն Գևորգյան. Ինչո՞ւ Պուտինի հայտարարությունները հիմա´ հնչեցին
- Արմեն Գևորգյան. Այս վարչապետի հետ ցանկացած նոր օր տանում է մեզ ոչ միայն տնտեսական կոլապսի, այլև քաոսի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան