Իշխան Սաղաթելյանն ազատ է արձակվել
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ոստիկանությունից բաց է թողնվել։ Հիշեցնենք, որ այսօր նրան ոստիկանություն էին տարել «Արժանապատվության երթ» խաղաղ ակցիայի ընթացքում։
«Դավաճան Նիկոլ Փաշինյանի հրահանգով այսօրվա բողոքի ակցիայի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել տարբեր ոստիկանական բաժանմունքներ։
Անկախ այդ հանգամանքից մեր պայքարը շարունակվում է մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,-գրել էր ոստիկանություն տարված Սաղաթելյանը։
Ոստիկանություն էր տարվել նաև դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյան, նրա որդին։
«Որդուս ու ընկերներին բերեցին ոստիկանատուն։ Նիկոլը չի հասկանում, որ նրանք թուրքի աչքերի մեջ նայած, դրանցից ռազմավարական կետ գրաված, տասնյակ թանկ ընկերներ կորցրած առյուծներ են։ Նրանց հաղթել չի լինի։ Նրանք սովոր են հաղթել։ Առանց Նիկոլ Հայաստան։ Ազգին նիկոլը չի կարող բերման ենթարկել։ Առանց Նիկոլ Հայաստան»,- գրել էր Գեղամ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Մենք անդրդվելի ենք, սա պայքար է՝ հանուն հայրենիքի փրկության
- Ոստիկանությունը խոչընդոտեց խաղաղ երթը, Գեղամ Մանուկյանին ոստիկանություն տարան
- Նիկո՛լ, դու քո յուրաքանչյուր րոպեն անցկացնելու ես վախով. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա