Իրանում Թուրքիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Բաքվում Էրդողանի հայտարարությունների կապակցությամբ
Իրանի ԱԳն-ն կանչել է Թեհրանում Թուրքիայի դեսպանին՝ կապված Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության հետ: ТАСС- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Թուրքիայի դեսպանին տեղեկացրել են, որ տարածքային պահանջների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն ավարտվել է երկար տարիներ»,- նրա խոսքը մեջբերում է նախարարության մամուլի ծառայությունը:
Սաիդ Խաթիբզադեն նաև ընդգծվել է, որ Իրանը ոչ ոքի թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին