Խոսնակ. «Հայրենիք» կուսակցությունը Էջմիածնում գրասենյակ կամ պատասխանատու չունի
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն անդրադարձել է մամուլում հայտնված այն տեղեկությանը, ըստ որի, «կուսակցության Էջմիածնի ղեկավարի մեքենայից ավտոմատ են գտել»։
Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր 1in.am լրատվականի կողմից հրապարակված հոդվածում նշված Աբել Հովսեփյանը չի հանդիսանում «Հայրենիք» կուսակցության անդամ (հոդվածը կցված է) և որևէ առնչություն չունի կուսակցության հետ: Ավելին` «Հայրենիք» կուսակցությունը Էջմիածին քաղաքում գրասենյակ կամ պատասխանատու չունի:
Դատապարտում ենք զանգվալային լրատվության միջոցի կողմից քաղաքական «ճաշակով» թելադրված հոդվածների, կեղծ տեղեկությունների հրապարակումը, ինչը արվում է «Հայրենիք» կուսակցությունը վարկաբեկելու նպատակով:
Պահանջում ենք նշյալ լրատվականից անհապաղ հերքել հոդվածում «Հայրենիք» կուսակցությանը վերաբերող կեղծ տեղեկությունները, այլապես «Հայրենիք» կուսակցության բարի համբավի պաշտպանության նպատակով կօգտագործենք իրավական բոլոր մեխանիզմները, ընդհուպ կօգտվենք դատական պաշտպանության միջոցներից»։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր 1in.am լրատվականի կողմից հրապարակված հոդվածում նշված Աբել Հովսեփյանը չի հանդիսանում «Հայրենիք»...
Опубликовано Sos Hakobyan Пятница, 11 декабря 2020 г.