Անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Մետրոպոլիտենից։
«Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- տեղեկացնում է Մետրոպոլիտենը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն մի քանի օր է Երևանում ու տարբեր քաղաքներում տեղի են ունենում անհնազանդության բողոքի ակցիաներ։
Հարակից հրապարակումներ`
- «Իրավական ուղի». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներին ուղարկում են զորակոչի ծանուցագրեր
- «Թույլ չենք տալու, որ մեր հայրենիքն ունենք Ալիևի կողմից ստորացված ղեկավար». Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ
- Շարունակելու եմ գծել առանց Նիկոլի Հայաստանի քարտեզը. Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ ԱԺ դիմաց
- Քաղաքացիները Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել են Մյասնիկյան պողոտան
- Փաշինյանի հրաժարականի հայտարարությանը մեկ օրում միացել է ավելի քան 500 փաստաբան
- Կաթվածահար է Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան