ՌԴ Կարաչա-Չերկեզի Հանրապետությունում զինյալը պայթեցրել է իրեն
Զինյալը պայթեցրել է իրեն՝ փորձելով ներխուժել Կարաչա-Չերկեզի Հանրապետության Ուչկեկեն գյուղում անցկացվող օպերատիվ գործողության տարածք: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) տեղեկատվական կենտրոնից: Պայթյունի արդյունքում վիրավորվել է իրավապահ մարմինների վեց աշխատակից:
«Այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 12: 00-ին, Կարաչա-Չերկեզի Հանրապետության Ուչկեկեն գյուղում կանխվել է անհայտ անձի կողմից այն տարածք ներթափանցելու փորձը, որտեղ իրավապահ մարմինները իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Հանցագործին ձերբակալելու փորձի ժամանակ վերջինս պայթեցրել է իրեն, իրավապահ մարմինների 6 աշխատակից թեթև վիրավորվել է, քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան»,- հայտնել են ԱՀԿ-ից:
Ազգային հակաահաբեկչական կոմիտեից տեղեկացրել են, որ տուժածները բժշկական օգնություն են ստանում, ինքնասպանի ինքնությունը պարզվում է, իսկ օպերատիվ-որոնողական աշխատանքները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա