Անարդարությանը ծառայել չեմ կարող․ ոստիկանության մայորն աշխատանքից ազատման դիմում է գրել
ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից, մայոր Սերգեյ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ լքում է ոստիկանական շարքերը։
«Ծառայակից ընկերնե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք, շուրջ քսան տարի է՝ ծառայում եմ Ոստիկանությունում, ու ինձ ճանաչող ամենքդ կփաստեք՝ որքան նվիրումով և անմնացորդ եմ իրականացրել այդ ծառայությունը։
Միաժամանակ կփաստեք նաև, որ անարդարությանը ծառայել ևս չեմ կարող՝ սա հակասում է թե՛ իրավականության, թե՛ բարոյականության մասին ունեցածս պատկերացումներին, հակադիր է տվածս երդումին, ուստի ևս որոշում եմ կայացրել լքելու ձեր շարքերը։
Պատիվ ունեմ ու հենց այդ պատվից, ոստիկանի ուսադրի արժեքից, մարդկային ֊ մասնագիտական պարտքից ելնելով հեռանում եմ՝ ներկայացնելով ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու վերաբերյալ զեկուցագիր։
Մնացեք բարյավ և Աստված պահապան մեր պետությանն ու ժողովրդին մեր»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Լքում եմ Ձեր շարքերը՝ հանուն փրկության. ոստիկանության մայոր
- Ես չեմ պատրաստվում իմ մասնակցությունն ունենալ որևէ մեկի աթոռակռվին. ոսստիկանության սպա
- Ոստիկանություն. Քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվել են
- Ոստիկանության աշխատակիցը լքում է համակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան