«Մտածում եմ՝ թեկուզ սատկացնեն». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ Երևանում
Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա են անում Երևանում։ Նրանք փակել են Մոլդովական- Թոթովենց խաչմերուկը:
Մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքված։ Նրանք հորդորում են բացել ճանապարհը։ Քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։
«Չեմ հասկանում, թե ինչու է մեր ժողովուրդը համակերպվել Նիկոլ Փաշինյանի այդ դավաճան քայլին։ Ես չեմ ընդունում ու իմ բողոքն եմ արտահայտում։ Դավաճանը մեր երկրում տեղ չունի»,- նշեց քաղաքացիներից մեկը։
«Մենք պահանջում ենք հողատուի հրաժարականը։ Հասարակությունը պետք է դուրս գա ու հեռացնի հողատուին, հայրենիքի դավաճանին»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Մեկ այլ քաղաքացի կարծում եմ, որ միայն շատ դաժան հեռացնելու մեթոդոլոգիայով կարել է նրան պոկել աթոռից։
«Մտածում եմ՝ թեկուզ սատկացնեն։ Իսկ այն հազարավոր երեխաները, որոնք զոհվեցին, ունենք հազարավոր վիրավորներ, հաշմանդամներ, անհետ կորածներ, 10 հազար քառակուսի կիլոմետր կորուսյալ հայրենիք, 10 միլիարդի վնաս, ո՞վ է փոխհատուցելու դա։ Ամենասարսափելի միջոցներով պետք է պատժել, որ հետագայում որևք մեկը չհամարձակվի դավաճանել հայրենիքը»,- նշեց քաղաքացին։
Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին ճանապարհի երթևեկելի հատվածից։ Նրանք մայրթերում էլ կանգնած շարունակում էին վարկալե՝ «Նիկոլ, հեռացիր»։
Նույն պահանջով քաղաքացիները փակել են նաև Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկը։
Հարակից հրապարակումներ`
- Անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
- «Իրավական ուղի». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներին ուղարկում են զորակոչի ծանուցագրեր
- Մյասնիկյան պողոտայում խաղաղ ակցիայի ժամանակ ջարդվել է ցուցարարի ոտքը
- Անհնազանդության երթեր՝ Երևանի կենտրոնական փողոցներում
- Եզդիական «Սարհլդան» նախաձեռնությունը կոչ է անում խաղաղ անհնազանդության
- Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին
- Բողոքի ակցիա այն բակում, որտեղ բռնության էին ենթարկվել ակցիայի մասնակիցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան