Պահեստազորի կապիտանը՝ ոստիկաններին. Չի ճանաչում մեր պատմությունը մի օրենք, որը դեմ է ազգային-պետական շահին
Ոստիկանության պահեստազորի կապիտան Վարդան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է իր նախկին գործընկերներին.
«Հարգելի ծառայակից ընկերնե՛ր, պարոնայք սպանե՛ր ....
Ես արդեն որոշ ժամանակ Է ինչ դուրս եմ եկել Ոստիկանությունից....
Մեր պետության հասակակիցն եմ, պետության, որին ծառայելու երդում ենք տվել, պետության, որին ծառայել ենք ու ծառայենք պիտի, բայց առանց որևէ մեկի ծառան դառնալու ...
Մեր պետականությունն ապրում է ծանրագույն ժամերը՝ լինել ֊ չլինելու ջրբաժանին ենք, կյանքի ու մահվան, ստորացուցիչ պարտության ու փառահեղ հաղթանակի. քավ լիցի, չեմ համարում Արցախյան վերջին պատերազմի կորուստներն անդառնալի էին, ավելին՝ պատրաստ եմ ուժերիս ներածին չափող լծվել հայրենիի զարգացման սրբագույն գործին։
Ես սպա եմ, ես երդվել եմ պաշտպանել պետությունը, իսկ պետությունն ինձ համար, վստահ եմ՝ նաև ամենքիդ, իշխանավորները չեն՝ պետությունը մեր հազարամյա պատմությունն է, Եռաբլուրն է ու Ծիծեռնակաբերդը, մեր ծնողներն ու երեխաներն են մեր և բարօրությունն է մեր երկրում, մեր ընտանիքներում։
Սակայն վերոհիշյալի վրա և անկախ ամենից թքել անակարո՛ղ եմ, քամահրել ու չտեսնելու տալ ես չեմ կարող, հակառակ դեպքում պետք է դրժեմ տղամարդկային արժանապատվությունս, մարդկային բարոյականությունս ...
Ինձ ճիշտ հասկացեք՝ պատիվ ունեմ և պատիվս թույլ չի տա: Վստահ եմ՝ պետությանը ծառայելու ու իշխանության ծառան լինելու ընտրությունը միայն բավարար է բոլորիդ անցնելու այն ուղին, որով անցնում եք այժմ դուք, թող որ բարդ ու փշոտ, ծանր ու հոգեմաշ, բայց իրավ ու արդարացի, վերջապես իմ կոչում է պաշտպանել իրավունքն ու օրենքը, բայց չի ճանաչում մեր պատմությունը գրված կամ չգրված գեթ մի օրենք, որը դեմ է ազգային ֊պետական շահին ու արդար է դա պաշտպանելը։
Գնացեք արժանապատիվ և բացճակատ, գնացեք հանունի համար։
Ոստիկանության պահեստազորի կապիտան Վարդան Հովհաննիսյան»։
Հարակից հրապարակումներ`
- Լքում եմ Ձեր շարքերը՝ հանուն փրկության. ոստիկանության մայոր
- Ոստիկանություն. Քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվել են
- Ոստիկանության աշխատակիցը լքում է համակարգը
- Ոստիկաններն Արտաշատի բաժնում ծեծել են ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին. Yerkir.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան