Քաղաքացի. Ընդդիմադիր ուժերն ուզում են Փաշինյանին քաղաքակիրթ ձևով հեռացնել, բայց նա հասկացող չէ
«Ես ավելի խիստ միջոցներ եմ առաջարկում, օրինակ, ձերբակալություն և այլն, սակայն ընդդիմադիր ուժերը չեն գնում նման կտրուկ քայլերի, ուզում են քաղաքակիրթ ձևով հեռացնել Փաշինյանին, նա հասկացող չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Անի Կաղինյանը, ով այլ քաղացիների հետ փակել էր Մոլդովական-Թոթովենց խաչմերուկը։
Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ ինքն ունի վստահություն, ակցիաներն էլ են կազմակերպում ի պաշտպանության իրեն, նա արձագանքեց, որ նրա հրաժարականի պահանջին միացել են համայքների ղեկավարները, կաթողիկոսները, սփյուռքը, մեծահարուստ մարդիկ, քաղաքացիները, կա լուրջ ցասում։
«Իսկ Ապարանում և մնացած քաղաքներում, որտեղ իր կամակատարները, Ռազմիկ Պետրոսյանների միջոցով կազմակերպում են հավաքներ, դա չի նշանակում, որ ժողովուրդը կողմ է։ Հիմա ես դիմում եմ պարոն Պետրոսյանին․ Քարվաճառից ապարանցի տղաները, որոնք 30 տարի պահել են Օմարի լեռնանցքը, դուք չէիք կարողանում իջեցնել, էդ ո՞նց եղավ, որ դուրս եք եկել, ու ասում եք, որ ապարանցիները դեմ են Նիկոլի հեռացմանը։ Ապարանցիների անունի հետ թող պարոն Պետրոսյանը չխաղա։ Ինքս ապարանցի եմ ու դեմ եմ Նիկոլին, հիմա էլ դուրս եմ եկել պայքարելու, որ Նիկոլը հեռանա»,- նշեց քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
- «Մտածում եմ՝ թեկուզ սատկացնեն». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ Երևանում
- Բժիշկերն ու բուժաշխատողները պահանջում են այս աղետալի վիճակի պատասխանատու Փաշինյանի հրաժարականը
- Բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա մի քանի ամիս ևս պաշտոնավարել. Տոնոյան
- Անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
- «Իրավական ուղի». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներին ուղարկում են զորակոչի ծանուցագրեր
- Մեր եղբայրները անհետ կորած են, ոչ մի քայլ չեք ձեռնարկում. ակցիա իմքայլական Հայկ Գևորգյանի բակում
- Մյասնիկյան պողոտայում խաղաղ ակցիայի ժամանակ ջարդվել է ցուցարարի ոտքը
- Ականատես. Արտաշատում ակցիայի ժամանակ սադրանքների է դիմել մարզպետի օգնականը
- Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին
- Երևանում անհնազանդության ակցիաներ են սկսել. Մաշտոցի պողոտան փակ է
- Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին