Կանցկացվի Protect ARTsakh առցանց բարեգործական գեղարվեստական աճուրդ
Դեկտեմբերի 14 -20-ը կանցկացվի Protect ARTsakh առցանց բարեգործական գեղարվեստական աճուրդը։ Աճուրդ-նախագիծը հիմնադրվել է համաշխարհային արվեստի տարբեր ասպեկտներում փորձառություն ունեցող երեք հայ երիտասարդների՝ Լարա Արսլանեանի, Կարապետ Պարդակճեանի և Սարին Սեմերճեանի կողմից, որի նպատակն է միջոցներ հայթայթել Արցախի և նրա տեղահանված բնակչության համար: Այս մասին հայտնում է Նարեկացի արվեստի միությունը։
«Protect ARTsakh» առցանց բարեգործական գեղարվեստական աճուրդը առաջարկում է աշխատանքների եզակի ընտրանի, որտեղ ներկայացված են Հայաստանից և նրա սահմաններից դուրս գտնվող նկարիչների բացառիկ աշխատանքները: Աճուրդի ամբողջ հասույթը կուղղվի մարդասիրական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող օգնության ջանքերին:
Հասույթի մի մասը կուղղվի նաև «Նարեկացի» արվեստի միությանը, որը, ցավոք, կորցրեց Շուշիում գտնվող մասնաճյուղը, սակայն շարունակում է իր առաքելությունը՝ մշակութային գործունեությունը վերափոխելով մարդասիրական աջակցության. այս պահին «Նարեկացի» արվեստի միությունն իր օգնությունն է տրամադրել ավելի քան 300 արցախցի ընտանիքի, ևս մոտ 500 ընտանիք սպասում է այդ աջակցությանը:
Կայքի հղում՝ https://artscoops.com/
Օնլայն աճուրդի մասնակցության հղում՝
https://artscoops.com/auctions/protect-artsakh
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին