«Հայրենիք». Կուսակցությունը դատապարտում է ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող անօրինական գործողությունները
Այսօր ոստիկանական ուժերի կողմից ապօրինի կերպով բերման են ենթարկվել «Հայրենիք» կուսակցության մի շարք անդամներ ու համակիրներ, որոնք մասնակցում էին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի երթին։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
««Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող անօրինական գործողությունները, որոնք ուղղորդված են բռնապետական հրամաններով պաշտոնը պահող և ժողովրդի արդարացի պահանջից սարսափող դավաճանի կողմից։
«Հայրենիք»-ը ևս մեկ անգամ շեշտում է, որ սա պայքար է՝ հանուն Հայրենիքի փրկության, և Փաշինյանի ու նրա վարչակազմի կողմից իրականացվող որևէ գործողություն չի կասեցնելու այն»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկված խաղաղ ցուցարարները երգում են ոստիկանական մեքենայի մեջ
- Խոսնակ. «Հայրենիք» կուսակցությունը Էջմիածնում գրասենյակ կամ պատասխանատու չունի
- Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
- Ոստիկանները քաղաքացուն վայր գցեցին. «Սպանում եք մարդուն, մի արեք»
- Ոստիկանությունը խոչընդոտեց խաղաղ երթը, Գեղամ Մանուկյանին ոստիկանություն տարան
- Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա