Ոստիկանությունը խոչընդոտեց խաղաղ երթը, Գեղամ Մանուկյանին ոստիկանություն տարան
Դաշնակցականների խաղաղ «Արժանապատվության երթ»-ը խոչընդոտեցին ոստիկանները։ Նախ նրանք փակեցին երթի առջևից քայլող ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի դիմացը։
«Ճանապարհը բացեք, ճանապարհը բացեք, հեռու գնացեք»,- ասաց Սաղաթելյանը իրենց դիմաց կանգնած ոստիկանին։
Ապա ոստիկանության աշխատակիցների ու ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ, հմրշտոց սկսվեց։ Ոստիկաններն ուժով ու խմբով փորձեցին ոստիկանություն տանել մասնակիցներից մի քանիսին, նրանք էլ դիմադրում էին, մյուսները բղավում էին՝ «Նիկոլ, դավաճան»։
Մի խումբ ոստիկաններ ոտքերից, ձեռքերից բռնած հեռացրեցին, ապա ուժով ոստիկանության մեքենա նստացրեցին դաշնակցական Գեղամ Մանուկյանին, ով մինչև վերջին պահը բղավում էր՝ «Նիկոլ, դավաճան»։
Տեսանյութը՝ Yerevan.today-ինն է։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի փողոցներում հնչում է՝ «Նիկոլ դավաճան»
- Անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
- Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են «Մերսում Դինուլը», «Խպարտ Խայուհին»
- Նիկոլ Փաշինյան, քեզ է դիմում Ջաբրաիլում զոհվածի այրին, չքվիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան