Ավինյան. Ընթանում է գերիների ցուցակների ճշտման գործընթաց
«Ներկայումս թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին: Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում։
Նիստի մասին հաղորդագրությունը տարածել է Ավինյանի գրասենյակը։
«Նշեմ, որ արվում է հնարավոր ամեն բան փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար։ Այսօր կքննարկենք նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որոշ ծավալով նաև անդրադառնալու ենք որոնողական աշխատանքների արդյունավետության բարձրացման, ԴՆԹ հետազոտությունների հետ կապված խնդիրներին, հոգեբանական աջակցության տրամադրման ու թեժ գծի աշխատանքների հետ կապված հարցերին»,-ասել է նիստը վարող Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին փոխանցված գերիներին
- Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին կհատկացվի ամսական 300 հազար դրամ
- Ադրբեջանից ՀՀ տեղափոխված գերիները տարեց քաղաքացիական անձինք են
- Հայկական կողմին է փոխանցվել երեք գերի
- Տ․ Ավինյանը՝ գերիների և անհետ կորածների հարցի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան