Աշխարհից շուրջ 150 գիտնական Արցախի հուշարձանների փրկության առնչությամբ դիմել է Պապական աթոռի պետքարտուղարությանը
Աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների շուրջ 150 ներկայացուցիչների և գիտնականների ստորագրությամբ խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։
Խնդրագրում գիտնականները նշել են, որ Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետի կողքին վտանգված է նաև այդ տարածքում ստեղծված հայկական հարուստ մշակութային ժառանգությունը՝ բաղկացած հարյուրավոր վաղքրիստոնեական, միջնադարյան և նոր շրջանի եկեղեցիներից, վանքերից և տարբեր հուշարձաններից:
Գիտնականները փաստեր են ներկայացրել, թե ինչպես ոչ վաղ անցյալում Ադրբեջանի կառավարության ներքո համակարգված կերպով ոչնչացման է ենթարկվել վերջինիս վերահսկողության տակ գտնվող տարածքների հայկական գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը:
Գիտնականները հույս են հայտնել, որ Հռոմի Պապի հեղինակավոր միջնորդությամբ հնարավոր կլինի համախմբել համապատասխան միջազգային կառույցներին՝ փրկելու պատմական Հայաստանի տարածքում գտնվող և հավատի վկայություն հանդիսացող ժառանգությունը, որն ունի համաշխարհային նշանակություն:
Աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների շուրջ 150 ներկայացուցիչների և գիտնականների ստորագրությամբ խնդրագիր է...
Posted by Մատենադարան - Matenadaran on Thursday, 10 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Իտալացի գիտնականների կոչը կառավարությանը՝ միջամտել կանխելու Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը
- Ամարասի վանական համալիր, Ղազանչեցոց, Գտչավանք, Դադիվանք, Ծիծեռնավանք, ...ներիր մեզ. Արտակ Զաքարյան
- Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Վահրամ քահանա Մելիքյան
- Ռուս գիտնականները վաճառքի են հանել հայկական թեմաներով իրենց գրքերը՝ Արցախին օգնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի