Մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվեցին 09:45-ի դրությամբ: Այս մասին հայտնում է Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն մի քանի օր է Երևանում ու տարբեր քաղաքներում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան