Ռուբեն Սաֆրաստյան․Մինսկի խմբի շրջանակներում պետք է կարողանանք շտկումներ անել մեզ պարտադրված ծանր պայմաններում
«Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։ Մյուս համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ևս վճռական են Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը վերականգնելու հարցում։ Ես հույսեր եմ կապում այդ ձևաչափի հետ, որը տասնամյակներ շարունակ թույլ տվեց պահպանել խաղաղությունը։ Սա մի ձևաչափ է, որտեղ մենք կարող ենք որոշակի շտկումներ անել այն ծանր պայմանների մեջ, որ պարտադրվեցին մեզ»,-այս մասին այսօր ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, խոսելով առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի մասին։
Բանախոսը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ կարելի է օգտագործել այն բազմաթիվ բացերը լուծելու համար, որ ի հայտ են եկել նոյեմբերի 9-ի փաստաթղթում։
«Այնտեղ շատ բաներ կան, որ ճշտված չեն և գուցե հնարավոր լինի բանակցային գործընթացում՝ Մինսկի խմբի համանախագահողների միջնորդությամբ որոշակի շտկումներ անել այդ փաստաթղթում։ Երկրորդ, Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացը, կարծում եմ, պետք է հիմնականում կարողանանք տանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ։ Սա պետք է լինի ստրատեգիական խնդիրը»,-ասաց Սաֆրաստյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան