«Հիվանդանոցի առաջ 20 օրից ավելի սպասող շունը հանդիպեց իր տիրոջը»
«Հիվանդանոցի առաջ սպասող շունը հանդիպեց իր տիրոջը...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորված մայոր Սարգիս Ստեփանյանը։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես է հավատարիմ շունը 20 օր և ավելի հիվանդանոցի բակում սպասում իր տիրոջը։
Կենդանին հերթով հոտոտում է ելումուտ անողներին, որ զգա՝ տիրոջ մոտի՞ց են գալիս: Այդպես՝ հոտոտելով էլ տիրոջ վիրավորվելուց հետո Արցախից Հայաստան է հասել անհավանական ճանապարհով՝ Արցախից՝ Գորիս, Գորիսից՝ Բագրատաշեն, Բագրատաշենից՝ Երևան, բոլոր հնարավոր ու անհնար ճանապարհեներով՝ ոտքով, մեքենայով, ճանապարհ է ընկել այն մարդկանց հետևից, ումից տիրոջ հոտն է առել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան