Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին բախվել է «Սուզուկի վիտարան և ՌԴ խաղաղապահների «Ուրալը»
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում երեկ ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ:
ԱԻՊԾ-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային: ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: Վերջիններիս ինքնությունը պարզվում է:
Ծանուցում
Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասի պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են: Մառախուղի, անձրևի կամ ձյունաթափի պատճառով ստեղծվում է անբավարար տեսանելիություն: Խնդրում են, ամենայն պատասխանատվությամբ հետևել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան