Վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի բնակչության անմիջական կամարտահայտմամբ. Էդվարդ Նալբանդյան
Այսօր «Սպուտնիկ» ռադիոկայանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ կլոր սեղան-քննարկում: Տեսակապին մասնակցել են ՀՀ նախկին ԱԳ նախարար (2008-2018) Էդվարդ Նալբանդյանը, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նկատեց, որ հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո Ֆրանսիան և ԱՄՆ-ը հանդես եկան հայտարարությամբ և ակնարկեցին, որ միանշանակ չեն ընդունում այն, բայց նրանք ընդունել և ողջունել են այն քայլերը, որոնք իրականացնում է Ռուսաստանը ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու ուղղությամբ:
«Սա շատ կարևոր է, քանի որ պատերազմի սկսվելուց հետո Ֆրանսիայի և Ամերիկայի դիվանագիտական շրջանակների հետ իմ զրույցների ժամանակ ասել եմ, որ պատերազմը հնարավոր է կանգնեցնել միայն ՌԴ-ի միջամտությամբ և ռուսական խաղաղապահների ներգրավմամբ»,- հայտնեց Էդվարդ Նալբանդյանը:
Բանախոսը նաև կարևորեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարել են՝ հակամարտության կարգավորման այդ ձևաչափը կպահպանվի:
Ըստ Նալբանդյանի, շատ կարևոր է, որ համանախագահները միասնական կարծիք ունեն նաև հակամարտության լուծման երեք սկզբունքների պահպանման ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախկին նախարարը կարևորեց Արցախի անցումնային ժամանակավոր կարգավիճակի հարցը և նկատեց, որ բոլոր քննարկված փաստաթղթերում ասվում էր՝ այդ ժամանակահատվածում Արցախը իրավունք կունենա ձևավորել իշխանության բոլոր ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր, տեղական նշանակության դատարաններ, ներքին գործերի և իրավական պայմանների պահպանման ուժեր, կկարողանա վարել արտաքին հարաբերությունները, կմասնակցի միջազգային հարաբերություններին, եթե անցումնային կարգավիճակը դրան չի խանգարի:
Նրա խոսքով, միջանկյալ կարգավիճակի ժամանակ Արցախը պետք է ունենա հասանելիություն արտաքին շուկաներին և ստանա տնտեսական և հումանիտար օգնություն:
Նկատելով, որ բոլոր ժամանակներում բանակցություների հիմնական թեման եղել է վերջնական կարգավիճակի հարցը՝ Նալբանդյանը հայտնեց, որ փաստաթղթերով նախատեսված էր՝ այն պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության անմիջական կամարտահայտմամբ, պետք է ունենար միջազգային իրավական ուժ, որը պարտադիր կլիներ բոլոր կողմերի համար, այդ թվում նաև՝ Ադրբեջանի:
ԱԳ նախկին նախարարի խոսքով, հանրաքվեի դրվելու էր բոլոր հնարավոր կարգավիճակները, իսկ դրան մասնակցող բնակչության հարաբերակցությունը պետք է լինի 1988 թվականի Խորհրդային Ռուսասատանի մարդահամարի տվյալների համաձայն:
Նալբանդյանը հայտնեց, որ չնայած պատերազմից հետո Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե ոչ մի կարգավիճակի մասին խոսք չի կարող լինել, այն կարևոր է և մշտապես այդ ուղղությամբ ոն բանակցությունները գնացել:
Նկատելով, որ հրադադարից հետո համանախագահները շեշտել են հակամարտության լուծման մի սկզբունքի՝ ուժի կիրառման բացառման անհրաժեշտությունը, Էդվարդ նալբանդյանը հայտարարեց, որ այն կարևոր է, քանի որ այսօր Ադրբեջանը խոսում է Հայաստանի տարածքների զավթման մասին, իսկ Էրդողանը հայերի նկատմամբ 1915 թվականի ցեղասպանություն իրականացնողների հոգիներն է փառավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին