Ինչ վտանգներ ունի ցրտին դիմակ կրելը
Ցուրտ եղանակի դիմակ կրելն այդքան էլ ցանկալի չէ, քանի որ այն արագ թրջվում և սառչում է: Այս մասին հայտարարել է ՌԴ Առողջապահության դեպարտամենտի ՁԻԱՀ-ի կանխարգելման և վերահսկման Մոսկվայի քաղաքային կենտրոնի գիտական ու կլինիկական բաժանմունքի վարակաբան Ելենա Բելովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դիմակը ցրտից չի պաշտպանում մարդուն։ Հետևաբար, եթե քայլում եք ամայի փողոցով, հանեք ձեր դիմակը: Կարևոր է հասկանալ, որ երբ մենք շնչում և խոսում ենք, դեմքին հարող կողմում խոնավություն է առաջանում», - ասել է Բելովան:
Նա ավելացրել է, որ փորձագետները, երբ «հրահանգում էին» դիմակ կրել, պատշաճ ուշադրություն չէին հրավիրում այն փաստին, որ եթե դիմակը թրջվում է, այն պետք է հանել և նետել:
Ըստ Բելովայի, դիմակ պետք է կրել միայն մարդաշատ վայրերում, օրինակ՝ կանգառներում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱՏՄ. Մտահոգիչ է քաղաքացիների կողմից դիմակ չկրելը
- Որոշ դեպքերում ու ոմանց համար դիմակ կրելը պարտադիր չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին