Բաքուն պետք է զգուշանա Անկարայից․ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայնը Բաքվին խորհուրդ է տվել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո զգուշանալ Անկարայից: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բանաստեղծությունը կարդալով՝ Էրդողանը ցույց տվեց պատմության, աշխարհագրության, իր իսկ ստեղծագործության և իրավիճակի անտեղյակությունը: Բաքուն պետք է զգուշանա Անկարայից»,-Twitter-ում գրել է նախկին դեսպանը:
Նշենք, որ Իրանի արտգործնախարարությունը ուրբաթ օրը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաքվում անցկացված զորահանդեսին Էրդողանի արտաբերած խոսքերի համար։