Աղավնոյի բնակիչ. Կարծես անում են ամեն ինչ, որ մենք լքենք մեր տունը
«Սիվիլնեթ»-ի նկարահանող խումբն այցելել է Քաշաթաղի Աղավնո գյուղ, զրուցել իրենց տները լքել չպատրաստվող ընտանիքների հետ։
«Աղավնո կամ Արիավան համայնքը գտնվում է Բերձորի միջանցքի սկզբնամասում՝ հանդիսանալով Արցախի և Հայաստանի կապող օղակը։ Պատերազմից հետո գյուղը դեռ մնում է էլեկտրականությունից, բնական գազից զրկված, սակայն բնակիչները չեն պատրաստվում լքել»-գրում է «Սիվիլնեթ»-ը։
Տեսանյութի տղամարդ հերոսը՝ Հարութ Գենեջյանը զինված է, ասում է՝ խուճապ տարածեցին բնակիչների մեջ, բենզին բաժանեցին, որ մեքենաներով լքեն գյուղը, առանց էլեկտրականության թողեցին։
«Առանց հոսանքի թողեցին մեզ, առանց կապի թողեցին, ոնց որ ինադու, որ մենք լքենք։ Մենք լքելու տեղ չունենք։ Սա մեր սրբավայրն է, որևէ տեղ գնալ չենք պատրաստվում։ Մահ կամ ազատություն»,-նշում է նա։
Կանայք էլ պակաս վճառական չեն, երեխաների հետ մնալու են, պետք է լինի զենք էլ կվերցնեն, միայն թե երեխաների կիսատ մնացած կրթության հարցն է անհագստացնում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան