«Չենք հասնում նույնիսկ հիմար կկվի մակարդակին. վերջին և միակ հայրենիքն էլ ենք ուզում զոհաբերել»
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.
«Հայ մեծանուն մտավորականները հաճախ իրենց գրական ստեղծագործություններում ներկայացրել են հայ ազգի թերությունները կամ առավելությունները:
Այս առումով ուշագրավ է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը:
Հեքիաթում հիմար կկուն իր երկու ձագերին զոհաբերելուց հետո, ի վերջո լսում է ագռավին և վերջին ձագին պահպանում:
Մեր օրերում՝ չենք հասնում նույնիսկ հիմար կկվի մակարդակին:
Վերջին և միակ հայրենիքն էլ ենք ուզում զոհաբերել, որովհետև խորհուրդ տվող ագռավը նախկին է ու սև:
Հ.Գ. Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող միջոցառման ժամանակ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանա լիճը և Երևանը Ադրբեջանի պատմական հողեր են: Դրանից հետո Թուրքիայի նախագահը փառաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերը կազմակերպողներին ու կատարողներին:
Պետք է արթնանանք ու որոշենք՝ չարի վերջը, թե հիմար-հիմար կկու…»։