ԵՄ գագաթնաժողով. Ո՞վ փրկեց Եվրամիության միասնությունը
Այս տարվա վերջին Եվրամիության դեմ առ դեմ գագաթնաժողովն ավարտվեց բոլոր հարցերի լուծմամբ, որին համաձայնեցին բոլորը․ բյուջեն, որի հաստատումը եվրոպական տնտեսության գոյատևման որոշիչ գործոնն էր, ընդունվեց՝ Վարշավայի և Բուդապեշտի կողմից առարկությունները հետ կանչելուց և վետոյի իրավունքից հրաժարվելուց հետո: Դիտորդները կարծում են, որ համաձայնության հասնելու հիմնական դերը պատկանում է Եվրամիությունում Գերմանիայի նախագահությանը: Այս մասին գրում է Euronews-ը։
Հունգարիայի վարչապետն այլ տեսակետ ունի. «Առանց կեղծ համեստության, ես կասեմ, որ հենց մենք փրկեցինք համայնքի միասնությունը: Մի մոռացեք, որ նրանք վիճում էին ոչ միայն օրենքի գերակայության, ոչ միայն կարգավորման մեխանիզմների, ոչ միայն ֆինանսական իրավիճակի մասին, բոլոր այս քննարկումներն անցկացվել են նաև Եվրամիության ապագայի մասին: Բայց բյուջեի շուրջ կոնսենսուսը միայն առաջին քայլն է: Քանի որ մնում է կարևոր խոչընդոտ՝ ազգային խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացման գործընթացը»:
Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիչկին շեշտել է. «Մենք պայքարել ենք մեր իրավունքների համար, պայքարել ենք պարզության համար, պայքարել ենք իրավապահ մարմինների առանձնահատկությունների համար, պաշտպանել ենք նաև համաձայնագրեր: Մենք չէինք ցանկանում, որ այս երկրորդական փաստաթուղթը դրանք շրջանցեր: Եվ ստացված արդյունքը հնարավոր դարձավ մեր համար բազմակողմանի համագործակցությամբ»:
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը չի թաքցրել իր թեթևությունը։
«Եվ հիմա մենք կարող ենք սկսել տնտեսական վերականգնումը», - գրել է նա Twitter-ում:
Նրան աջակցել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Օրակարգի երկրորդ կետը COVID-19 համաճարակն էր: Եվրոպան, գրեթե 20 միլիոն վարակակրով, շարունակում է մնալ վիրուսով աշխարհում առավել տուժած տարածաշրջանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան