Երևանի փողոցներում հնչում է՝ «Նիկոլ դավաճան»
Երևանի փողոցներում քաղաքացիները, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ, դավաճան»։
Քաղաքացիները երթով անցնում են Երևանի փոքր կենտրոնով՝ Սարյան-Լեո փողոցներով, Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով, Սայաթ Նովա փողոցով, Տերյան փողոցով։
Նրանք նշում են՝ «Նիկոլ Փաշինյանն ուրացել է մեր եղբայրների արյունը»։
«Պետության պարտության տարած, պետական համակարգն ամբողջությամբ կործանած, եկեղեցին, մշակույթը, պատմությունը չհարգող մարդը չի կարող լինել երկրի ղեկավար։
Ամեն ինչ պետք է անել պետականության, պետական համակարգի, հայ ժողովրդին ոտքի հանելու համար։ Հայ ժողովրդին պետք է ոտքի հանել ու հեռացնել երկրին ծնկի բերած ղեկավարությանը»,- ասաց քաղաքացիներից մեկը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանն ասաց, որ ֆեյքահայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուզում են բացատրել, որ ինքն այլևս իշխանություն չունի։
«Նրան խայտառակում են Ադրբեջանում, նրան հեգնում է Էրդողանը, պատասխան են ստանում են 8 ժամ անց խոսնակի խոսքերով։ Այստեղ հավաքված մարդիկ եկել են ասելու, որ Հայաստանը լինելու է առանց Նիկոլի, առանց կզած ղեկավարի։ Մենք ենք լինելու մեր երկրի տերն ու շենացնելու ենք, նաև Արցախը»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացի. Ընդդիմադիր ուժերն ուզում են Փաշինյանին քաղաքակիրթ ձևով հեռացնել, բայց նա հասկացող չէ
- «Մտածում եմ՝ թեկուզ սատկացնեն». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ Երևանում
- Բժիշկերն ու բուժաշխատողները պահանջում են այս աղետալի վիճակի պատասխանատու Փաշինյանի հրաժարականը
- Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները ժողովրդի մի մասն են. Թունյան
- Անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
- «Իրավական ուղի». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներին ուղարկում են զորակոչի ծանուցագրեր
- «Թույլ չենք տալու, որ մեր հայրենիքն ունենք Ալիևի կողմից ստորացված ղեկավար». Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան