Զարիֆ. Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին
ԻԻՀ արտաքին գործերի նախարարը ՝ պատասխանելով Բաքվում Թուրքիայի նախագահի արած հայտարարություններին, թվիթերում գրել է. «Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»:
Ինչպես գրում է Pars Today-ը, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը թվիթերում պատասխանել է Թուրքիայի նախագահի հայտարարություններին.
Հարցնելով, թե արդյոք Էրդողնը չի հասկացե՞լ որ Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություն է արել, Զարիֆը միևնույն ժամանակ պատասխանել է. «Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը մեկնել է Բաքու՝ մասնակցելու ադրբեջանական զինված ուժերի զորահանդեսին:
Արարողությանը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանը կարդացել է Իրանի ու Ադրբեջանի սահմանով անցնող Արաքս գետի մասին անջատողականության թեմայով մի բանաստեղծություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին