ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:03 11/12/2020 Հայաստան

«Իրատես». Ինչ դուք, ինչ ձեր թրքաբարո դիվանագիտությունը

«Իրատես» թերթը գրում է. «Երբ երեկ հայ ծերունու գլուխն է կտրում թուրքը, հայ մանուկի գլխին թափում ԱԹՍ-ներ, փոշիացնում ու հետո քեզնից խլում հայրենիքդ, իսկ այսօր դու հայտարարում ես, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ պիտի կառուցել, ո՞վ ես դու։ Երբ ողջ պատմությունդ փաստում է, որ թուրքն անմարդկային դաժանությամբ ոչնչացրել, ցեղասպանել է քեզ, դու քո աչքով նաև այսօր տեսար, թե ինչ վայրագ ցեղի ու արնախումի հետ գործ ունես, բայց դու հիմա ասում ես, թե մեր գերիներին այնտեղ լավ են վերաբերվում, ո՞վ ես դու։ Երբ օտարը հասկանում է, որ հայը երբեք չի կարող թուրքի հետ կողք կողքի ապրել, իսկ դու փութաջանորեն թուրք ես ներում ու խաղաղ գոյակցել ես ուզում նրա հետ, ո՞վ ես վերջապես դու։
Դու կարո՞ղ ես հայ համարվել, քո մեջ կա՞ն հայն ու Հայաստանը, Արցախը։ Հազիվ թե։

Բայց դու մեկ քայլ էլ ես առաջ գնում ու հանկարծ վեր ես թռչում, թե ինչպես կարող է ընդդիմության թեկնածուն ասել՝ «եթե հակաթուրքական ալյանս ստեղծվի, Հայաստանը դրա մեջ է լինելու»։ Ինչու՞ եք այդքան ծանր տանում մի բան, որի ստեղծումն ու մեր այնտեղ հայտնվելը կարող են մեզ համար փրկօղակ դառնալ։ Հա՜յ-հարա՜յ, Թուրքիան կլսի ու կհարձակվի մեզ վրա։ Իսկ մի քանի օր առաջ ո՞վ էր հարձակվել, ո՞վ ձեզնից խլեց հայրենիքն ու ձեր փայփայած ղեկավարի ձեռքով Հայաստանի դռները Մեղրիով բացեց նրա առաջ։ Թե՞ մտածում եք, որ այս մեծ կտորը կուլ տալուց հետո Թուրքիան հանգիստ իր տեղն է նստելու։ Այդ մենք պիտի շահագրգիռ լինենք ու ամեն ինչ անենք, որ նման ալյանս ձևավորվի, որովհետև այս տարածաշրջանում Թուրքիան Ռուսաստանի հետ դարձավ կարևոր դերակատար։ Կամ մենք պիտի դաշնակցենք Թուրքիայի հետ ու ձեր սիրած դիվանագիտությամբ հարաբերվենք, կամ Ռուսաստանի հետ ու նոր որակի հարաբերություններ կառուցենք։ Եթե մտածում եք հենց «դիվանագիտորեն» հարաբերվեցիք Թուրքիայի հետ, նա կասի՝ հանուն ձեզ հրաժարվում եմ պանթուրքիստական նկրտումներից, ձեզ վերացնելու դարավոր երազանքից, սխալվում եք։ Բայց ամենակարևորը՝ Թուրքիայի ձեռքը կբռնեք ու Ռուսաստանին էլ ձեր սիրած ձևով վերջապես «տեղը կդնեք»։ Թե այս ամենից հետո ինչ կստացվի, դժվար չէ ենթադրելը։

Բայց լավ կլինի մինչ Թուրքիայի հետ հեռահար դիվանագիտություն կառուցելը, նախ բանակը վերազինեք, բայց հակառակի պես թուրք-ադրբեջանական տանդեմը այդ հարցում չի կարող օգնել ձեզ, նրանք միայն կարող են «վերելակային դիվանագիտությամբ» մեզնից խլած զենքը շքերթով ներկայացնել, Հայաստան պետության արժանապատվությունը զրոյի հավասարեցնել։ Բայց հոգ չէ, դուք կարևորը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցեք ու խոր կսկծով ընդունեք հակաթուրքական ձևաչափերին միանալը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:26
Աhшբեկիչները hարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա
«Իրանը «կստիպի պատասխան տալ այս հարձակման համար թե՛ իրավական, թե՛ միջազգային մակարդակով»
Աղբյուր` Panorama.am
20:06
Ժաննա Անդրեասյան. Սա կարևոր քայլ է այս ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման համար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է, որ այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը...
Աղբյուր` Panorama.am
19:40
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և թուրք գործընկեր  Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում հաստատել են Սիրիայում կայունացմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ուկրաինան էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում օգնություն է խնդրել հինգ երկրներից
Էլեկտրաէներգիայի պակասի պատճառով Ուկրաինան մատակարարումներ է խնդրել հինգ երկրներից՝ Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Հունգարիայից և...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Վանաձոր» ՔԿՀ-ում խուզարկության ընթացքում կալանավորը ցուցաբերել է դիմադրություն՝ հրաժարվելով ներկայացնել իր վարտիքում թաքցված փաթեթը
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում և ՀՀ ԱՆ «Վանաձոր»...
Աղբյուր` Panorama.am
18:14
Իրանը պահանջում է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից
Իրանը դիմում է ՄԱԿ-ի չորս բարձրաստիճան պաշտոնյաների՝ պահանջելով հեռացնել Իսրայելին կազմակերպության Գլխավոր ասամբլեայից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:59
Ինչ է գրված եղել «Սորոսի» հիմնադրամի փաստաթղթում. Արմեն Աշոտյան
«Արտաքին նեոլիբերալ շրջանակները, որոնք դեռևս հանդես են գալիս Արևմուտքի անունից, ոչ թե աչք են փակում Նիկոլի «լուկաշենկոյացման»...
Աղբյուր` Panorama.am
17:48
Փաստաբան. Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով
«Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ»։
Աղբյուր` Panorama.am
17:37
Եվրամիությունը Կովկասը չի դիտարկում անդամության ենթակա գոտի. Բադալյան
Դա ոչ մի կապ չունի կյանքի կազմակերպման եվրոպական ստանդարտների հետ: Դա քաղաքականություն է, բացառապես քաղաքականություն, հաշվարկ:
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեղամ Նազարյանը դուրս է գալիս «Հայաստան» խմբակցությունից
Նրա որոշմանն է թողնել որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։
Աղբյուր` Panorama.am
17:13
Պապիկյանի կնոջ ֆոտոսեսիան Ջերմուկում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կինը՝ Արմինե Մուրադյանը լուսանկարներ է հրապարակել Ջերմուկից։   
Աղբյուր` Panorama.am
17:09
Լարսը բաց է
Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհին նպատակ է դրել դառնալ դերասանի կինը
Դերասանուհի Վիտորիա Սերետին նպատակ է դրել ամուսնանալ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ։ Այս մասին հայտնում է InTouch-ը։ «Նա իր առջև նպատակ է...
Աղբյուր` Panorama.am
16:40
Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին
Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տարի տոնում է կառուցման 150 -ամյակը։ Դեկտեմբերի 5-ին կկատարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը՝...
Աղբյուր` Panorama.am
16:17
Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով. ԱԳՆ
Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատել է՝ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Սաղաթելյան
«Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է», - նշել է...
Աղբյուր` Panorama.am
16:00
Աշխարհագրագետները կորցրել են քունն ու հանգիստը, ի՞նչ է կատարվում ոլորտում
Հարյուրավոր աշխարհագրագետներ տևական ժամանակ է կորցրել են քունն ու հանգիտը՝ ոլորտում ծագած խնդիրների պատճառով։   «Խնդիրը...
Աղբյուր` Panorama.am
15:48
Աբրահամյան. Ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա
«Սիրիայում ահաբեկիչների իրականացրած հարձակումը Պաղեստինի և Լիբանանի դեմ իրակացված գործողությունների շղթայի մաս է, որտեղ հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:37
Աhшբեկիչները մտել են Հալեպի շրջաններ՝ uպանելnվ տասնյակ սիրիացի զինվորների. Սիրիական բանակ
Սիրիական բանակը հաստատել է, որ ահաբեկիչներին հաջողվել է զանգվածային հարձակման ժամանակ ներթափանցել Հալեպ քաղաքի շատ շրջաններ, բանակը սպասում է...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ատեստավորվող մասնագետների թիվը 361-ն է
Մեկնարկել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը:
Աղբյուր` Panorama.am
15:12
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը
Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է  հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս...
Աղբյուր` Panorama.am
14:50
«Մայդանի» սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում. Կոբախիձե
«Երեկ բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին, որ Վրաստանում «Նացմայդան» չի կարող անցկացվել»,- կառավարության վարչակազմում...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ճարտարապետների պալատի խորհուրդը բարձրաձայնում է մի շարք մտահոգություններ՝ կապված Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետ
Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհուդրը հայտարարություն է տարածել՝  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
14:20
Շոկի մեջ եմ. Էլեն Բադալյանի առաջին գրառումը հաղթանակից հետո
«Ահա, և վերջ։ ես շոկի մեջ եմ։ Երեւի ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»,-հաղթանակից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:05
Արցախի ԱԺ նախագահին երեկ թույլ չեն տվել, որ խորհրդարան մտնի
Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին երեկ թույլ չեն տվել մտնել խորհրդարան՝ մասնակցելու արցախցիների...
Աղբյուր` Panorama.am
13:46
Սկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմը
Երգիչ Սերգեյ Լազարևը  Ну-ка, все вместе! շոուի վեցերորդ սեզոնի եզրափակիչում հայտարարել է, որ հինգ տարվա աշխատանքից հետո լքում է...
Աղբյուր` Panorama.am
13:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 30-ից Դ. Անհաղթ – Ուլնեցի փողոցների խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
13:22
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում...
Աղբյուր` Panorama.am
13:16
Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտություն
Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում  նոյեմբերի 23-ին կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}