ԿԽՄԿ-ն մեծացնելու է իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կավելացնի իր կազմի քանակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, ասել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսաելյանը:
«Մենք նախատեսում ենք ավելացնել մեր աշխատակազմը, որպեսզի կարողանանք ժամանակին և համարժեք կերպով արձագանքել մարդասիրական կարիքներին, ինչպես նաև սկսել նոր գործողություններ՝ հիմնված կարիքների վերաբերյալ մեր եզրակացությունների վրա», - ասել է Մուսաելյանը:
Նա նշել է, որ կոմիտեն արդեն մեծապես նպաստել է տարածաշրջանի հումանիտար խնդիրների լուծմանը`շինանյութեր, սնունդ, տաքացուցիչներ և հիգիենայի պարագաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում