«Հրապարակ». Շեշտակիորեն աճել են բնակարանների վարձակալության գները
«Հրապարակ» թերթը գրում է. «Հետպատերազմյան շրջանում շեշտակիորեն աճել են բնակարանների վարձակալության գները։ Մի քանի բրոքերների հետ զրույցից պարզ դարձավ, որ թանկացումը պայմանավորված է Արցախից Հայաստան տեղափոխված փախստականների փաստով։
Եթե, օրինակ, սեպտեմբերին կարելի էր Երևանի ծայրամասային թաղամասերում 60-80 հազար դրամով տներ վարձակալել, ապա այսօր մեկնարկային գները ամենափոքր քառակուսիների համար սկսվում են 100 հազար դրամից։ Բրոքերների կանխատեսումներով, այս իրավիճակը կարող է շարունակվել մինչև գարուն՝ մարտ-ապրիլ ամիսները, մինչև վիճակը կայունանա»։
Մանրամասները թերթի մայսօրվա համարում: