Նիկոլ Փաշինյանին արվել է Արցախի յոթ շրջանները 5 մլրդ դոլարով վաճառելու առաջարկը․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Requiem-2»-ը, որը վերնագրված է «Հերոսության, ստի ու դավաճանության 44 օրը»։
Մինասյանը հայտարարեց՝ ԱՄԷ Դուբայ քաղաքում հինգ աստղանի հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի անձնավորությունից, որը ներկայացնելով Իլհամ Ալիևին, գաղտնի նամակ։
«Նամակի բովանդակությունը հետևյալն էր՝ մենք՝ Ադրբեջանի կառավարությունը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, հինգ միլիարդ ամերիկյան դոլար։ Հինգ միլիարդ դոլար յոթ շրջանի համար՝ 5+2։ Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին, այդ առաջարկը եղել է գաղտնի, այդ առաջարկի մասին գիտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա սուրհանդակը, այն անձնավորությունը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, նաև արդեն մենք բոլորս։ Ես այդ մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ փորձում էի անկեղծ հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը»,- նշեց նա։
Միքայել Մինասյանն ասաց՝ կարող է վստահորեն պնդել, որ տեսնելով ու վերաիմաստավորելով պատերազմի 44 օրն ու անցած օրերը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ընդունել են Ալիևի առաջարկն ու վաճառել են մեր հայրենիքը, դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, հայ ժողովրդին։
«Կոչ եմ անում, խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին, հաստատի կամ հերքի իմ ասածը։ Բայց հերքելուց առաջ հիշի, որ կան մարդիկ, որոնք գիտեն, որոնք ստացել են, որոնք փոխանցել են, և որոնք ունեն նաև նամակի պարունակությունը»,- նշեց նա։
Նախկին դեսպանն ասաց, չի պատմելու, թե ով և ոնց հանձնեց Շուշին, չի պատմելու, թե ոնց նոյեմբերի 4-ի գիշերը փախցրեցին բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետև նոյեմբերի 5-ին ժամը վեցին Շուշին ընկավ։
«Ես չեմ պատմելու, թե ինչպես էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավելու Լելե Թեփեն, որպեսզի ցույց տային փիարով՝ իրենք այն զույգն են, որ բերում են այն, ինչ իրենց ասելով Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Ես չեմ պատմելու, թե ոնց էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում. «Ուզում է 5 հազար մարդ մորթվի, ուզում է 6 հազար մարդ մորթվի, մեկ է՝ Լելե Թեփեն պետք է հետ բերվի։ Ես չեմ պատմում՝ հույս ունենալով, որ ականատեսները կպատմեն։ Մենք տեսնում ենք, որ այդ պրոցեսն արդեն գնում է, գեներալ Մովսես Հակոբյանն արդեն պատմում է»,- նշեց նախկին դեսպանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորն, անխտիր, քաղաքական դաշտ եկել են Ղարաբաղով․ Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց դավաճանությունը, ինչպես ծախեց Հայրենիքը