Փաշինյանը չի պատասխանում Ալիևին, որովհետև վախենում է, որ Ալիևը քեշ փողերի մասին կխոսի. Սայաթ Շիրինյան
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի կարծիքով՝ անհասկանալի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հարցը, թե ինքը ինչում է մեղավոր, պատերազմի ժամանակ մա՞րտ է վարել։
«Եթե դու երկրի գերագույն գլխավոր հրամանատար ես, ապա ո՞վ պետք է մարտը վարեր։ Չէ՞ որ պատերազմից չորս օր անց ԳՇ պետն արդեն իսկ հայտնել է՝ բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել, և մենք մարտական գործողությունները շարունակելու հնարավորություն այլևս չունենք։ Եվ այդ ստորացուցիչ ձախողման մասին, որ պիտի 44 օր հետո լիներ, արդեն իսկ պատերազմի մեկնարկից չորս օր անց խոսվել էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության գնդապետը։
Ըստ նրա, ԳՇ պետը, տեսնելով, որ պարտության է գնում երկիրը, պետք է որևէ կերպ մեկուսացներ Նիկոլ Փաշինյանին. չէ՞ որ երեխաներին տանում էին դեպի մահ.
«Փաշինյանի ցինիզմը հասել է գագաթնակետին. օրեր առաջ նա ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց՝ ինքը մնում է նույն կարծիքին, ըստ որի՝ Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Ադրբեջանի ժողովրդի համար։ Սա բացահայտ ցինիզմ է` 5000 զոհ ունենալուց հետո նման հայտարարություն անելը։ Այս բոլոր գործողությունները ցույց տվեցին, որ Արցախի հարցի կարգավորումը եղավ միայն ի նպաստ Ադրբեջանի»։
Միևնույն ժամանակ, Սայաթ Շիրինյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարաությանը, թե վարչապետի հրաժարականին պետք է միայն հասնել սահմանադրական ճանապարհով, ապա նշեց, որ պետք չէ այդ հայտարարությանը լուրջ մոտենալ։
«Նա ասաց, որ ստորացուցիչ պայմանագիր ստորագրող անձը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց պետք է հեռանա սահմանադրական ճանապարհով: Բայց Տեր-Պետրոսյանը ցույց չի տալիս, թե որն է այդ սահմանադրական ճանապարհը: Այսինքն՝ նստենք սպասենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս, գնանք արտահերթ ընտրությունների: Նա փորձում է նորից սեպ խրել ժողովրդի մեջ, որ ժողովուրդը չհետևի Վազգեն Մանուկյանին, իբրև թե նա կարող է տանել բախումների:
Եվ Վազգեն Մանուկյանը, և ընդդիմադիրները բավական խոհեմ քաղաքականություն են վարում և անում են ամեն ինչ, որ բախումների չգնան: Բախումների տանողը մենք տեսել ենք, որ 2008-ին Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանն էին: Ինչու 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանը բռնազավթեց իշխանությունը, երբ Վազգեն Մանուկյանը տարել էր փայլուն հաղթանակ: Ինչու Տեր-Պետրոսյանը չարեց հայտարարություն, երբ այդ ժամանակ Վանո Սիրադեղյանը հայտարարեց, որ եթե պետք լիներ 800-900 մարդ սպանել, կսպանեինք: Ինչու չհետևեց հայտարարթյուն, երբ Վազգեն Սարգսյանն ասաց՝ եթե անգամ ընդդիմությունը հաղթել է, մեկ է, իշխանությունը չենք տալու…»,-ասաց նա:
Ոստիկանության գնդապետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չունի, ինչն ակնհայտ է, բայց իմքայլականները շարունաում են ցինիկ և տգեղ հայտարարություններ անել, օրինակ, որ մենք պետք է դիվանագիտական հարաբերություններ ստեղծենք հաղթող կողմի հետ։
«Կամ ասում են՝ այդ ի՞նչ ենք արել, որ գնանք։ 5000 զոհված տղաների ծնողներին ձեռ են առնում էլի, թե բա՝ ի՞նչ ենք արել, որ։ Մեկ այլ տգետ էլ ասում է, թե մեր հայ գերիների նկատմամբ լավ վերաբերմունք են ցուցաբերում ադրբեջանցիները։ Լսեք, դուք լրիվ ցինի՞կ եք։ Մեկն էլ ասում է՝ կաթողիկոսը ժողովուրդը չէ»,- ներկայացրեց նա։
Սայաթ Շիրինյանն անդրադարձավ նաև գերիների խնդրին և հարց հնչեցրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը գերիների, անհայտ կորածների, զոհվածների թվաքանակը չի հրապարակում.
«Սուտ է, որ չես տիրապետում այդ թվերին, իսկ եթե չես տիրապետում, ուրեմն այստեղ ևս քեզ մոտ քաոս է, ուղղակի բարդակ»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հայտարարություններին, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանը ադրբեջանական հողեր են, ոստիկանության գնդապետը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում դրան։
«Միգուցե Ալիևը այնքան բան գիտի, միգուցե նաև քեշ փողերի մասին գիտի, որ Փաշինյանը վախենում է, որ դրա մասին կհրապարակի: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մեր ժողովուրդը կարող է համակերպվել ու հանդուրժել դավաճանին: Միգուցե դեռևս ինչ-որ ժեխ մակարդակ կա, որն ասում է՝ Հայաստանն էլ տա, մուսուլման էլ մեզ դարձնի, մենք Նիկոլ Փաշինյանի կողքին ենք լինելու: Ժողովուրդը փողոցից եկածին փողոց է շպրտելու: Մենք մեր դիմաց ունենք Նիկոլ Փաշինյանի նման տխրահռչակ, արնախում մեկը, որը պատրաստ է գնալ բախումների»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սաֆրաստյան․ Ալիևի հայտարարություններն արտահայտում է Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ
- Արագած Ախոյան. Ալիևը նվաստացում է մինչև վերջ ոչ հայ ժողովրդին, այլ այս հիմար իշխանությանը
- Վարուժան Գեղամյան․Ալիևը հայտարարեց՝ «Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է»
- Արդյո՞ք արաբական մի երկրում ՀՀ-ին գումար է առաջարկվել՝ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար. Աղվան Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան