Արթուր Վանեցյան. Մենք անդրդվելի ենք, սա պայքար է՝ հանուն հայրենիքի փրկության
«Այսօր իրականացնում էինք անհնազանդության ակցիաներ։ Դավաճան Նիկոլի հրամանով մեր ընկերներից շատերին, մի քանի հարյուրների բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ, նաև՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին», - Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «արժանապատվության երթի» ժամանակ՝ Ֆրանսիայի հրապարակում, ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա, այդ քայլով նա փորձում է ջլատել իրենց պայքարը։
«Բայց արդյոք կստացվի նրան կասեցնել մեր պայքարը»,- երթի մասնակիցներին հարցրեց Ա. Վանեցյանը։
Արձագանքը եղավ՝ «ոչ»։
Ընդդիմադիր քաղաքական գործիչը, որ ելույթ էր ունենում մի մեքենայի վրա կանգնած ու բարձրախոսով, որպեսզի հավաքի մասնակիցները տեսնեն ու լսեն նրան, խոստովանեց, դա իր համար անսովոր վիճակ է, սակայն ստիպված է։
«Մենք անդրդվելի ենք, անպայման հաղթելու ենք։ Այսօր մեր երթն ինքնաբուխ էր, ունի երկու խորհուրդ՝ միացում, բոլորը պետք է միանան հանուն հայրենքի փրկության, երկրորդ խորհուրդն այն է, որ մենք անպայման հաղթելու ենք, ունենալու ենք երկիր առանց դավաճան իշխանությունների։
Շատ կարժ ժամանակում հասնելու ենք արդյունքի, որևէ մեկը չկասկածի։ Մենք արժանապատիվ ժողովուրդ ենք, մեր արժանապատվության համար պայքարելու ենք մինչև վերջ»,- ասաց Ա.Վանեցյանը։
«Հաղթանակ», «Հաղթանակ», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»՝ սկսեցին վանկարկել քաղաքացիները։
Նա կրկնեց, որ սա կուսակցական պայքար չէ, այստեղ ներկայացված է հայ ժողովուրդը, պայքար է հանուն Հայաստանի Հանրապետության։
«Մինչև նոր հանդիպում։ Վաղվանից սկսած շարունակելու ենք մեր անհնազանդության ակցիաները։ Փաշինյանի հեռացումը մեր ժողովրդի գրեթե 100 տոկոսի պահանջն է։ Այդ պահանջը նրանք պարտավոր են կատարել։ Մենք ստիպելու ենք, որ նրանք այդ պահանջը կատարեն»,- ասաց Ա. Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկված խաղաղ ցուցարարները երգում են ոստիկանական մեքենայի մեջ
- «Նիկոլը դավաճան է, Նիկոլը պետք է հեռացվի, Նիկոլը պետք է դատվի»
- Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված քաղաքացին ունի գանգուղեղային վնասվածք
- Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
- Ոստիկանները քաղաքացուն վայր գցեցին. «Սպանում եք մարդուն, մի արեք»
- Ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացուն հոսպիտալացրեցին
- Ոստիկանությունը խոչընդոտեց խաղաղ երթը, Գեղամ Մանուկյանին ոստիկանություն տարան
- Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների նկատմամբ
- Երևանի փողոցներում հնչում է՝ «Նիկոլ դավաճան»
- «Մտածում եմ՝ թեկուզ սատկացնեն». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ Երևանում
- Անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին