Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 146 նոր դեպք
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 146 նոր դեպք, ապաքինվել է 2 129 պացիենտ։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Նշվում է, որ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 18 894 թեստ, այստեղից 11 089-ը՝ հակագենի արագ թեստով և 7 805-ը՝ PCR:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 146 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 183 099 դեպք:
Ապաքինվել է ևս 2 129 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 150 461:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 694:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա