Ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է դռներն Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգով
Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը վերաբացում է դռները Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգով։ Այսօր ՀԱՖՆ-ը կկատարի Խաչատրյան և Հարությունյան։
Դահլիճում առավելագույնը՝ 400 զբաղեցված տեղ կլինի։ Այս մասին տեղեկանում ենք նվագախմբի ֆեյսբուքյան էջից։
Համերգին հնչելու է Արամ Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 2, Ալեքսանդր Հարությունյան՝ Շեփորի կոնցերտ։ Մենակատար՝ շեփորահար Կիրիլ Սոլդատով։ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։
«Խաչատրյանի այս ստեղծագործությունը, անշուշտ, լցված է պատերազմի տագնապով, սակայն ստեղծագործության 4-րդ մասը լավատեսություն է ներշնչում: Մի բան, ինչի կարիքը մենք այսօր շատ ունենք:
Երկրորդ սիմֆոնիան հայ ժողովրդի այն ստեղծագործություններից է, որը մեզ դնում է աշխարհի լավագույն գործերի կողքին ու դրանց հավասարազոր է: Թերևս, Խաչատրյանի՝ իմ ամենասիրելի գործերից է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նույնիսկ Արամ Իլյիչ Խաչատրյանի հետ է կատարել այս սիմֆոնիան»,-ասում է մաեստրո Էդուարդ Թոփչյանը։
Հարությունյանի «Շեփորի կոնցերտը» փողայինի և նվագախմբի համար կոմպոզիտորի վեցերորդ խոշոր գործն է՝ գրված 1949-50 թթ.: Անգլիական հայտնի Նյու Յորք Թայմս պարբերականն այն անվանել է փայլուն, վիրտուոզ գործ։
Կոնցերտը մեծ ճանաչում ունի աշխարհում և կատարվել է մի շարք նշանավոր նվագախմբերի (այդ թվում՝ Լոնդոնի սիմֆոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբերի) կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները