«Նիկոլը դավաճան է, Նիկոլը պետք է հեռացվի, Նիկոլը պետք է դատվի»
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» մասնակիցները կառավարության շենքի դիմաց մի քանի րոպե կանգնեցին՝ վանկարկելով՝ «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ հողատու», «Հայաստանն առանց դավաճանի»։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ չի կարող ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության նախարարության ծառայողը, ուսադիր ու համզգեստ կրող մարդը ծառայել նման դավաճան իշխանություններին։
«Եկեք միասին վանկարկենք այս շենքում աթոռից կառչած քաղաքական դիակի անունը՝ Նիկոլ դավաճան»,- ասաց Ա. Վանեցյանը, որին արձագանքեցին հավաքված քաղաքացիները՝ «Նիկոլ դավաճան»։
«Ինչու ես կառչել աթոռիցդ, հիմա ուզում ես մեր երկրի մնացած հատվածները հանձնե՞ս։ Հեռացիր խաղաղությամբ, հեռացիր հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահը։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հիշեցրեց Փաշինյանի այն խոսքը, որ կառավարության դուռը ժողովրդի դուռն է, ջարդում են, լավ են անում։
«Հիմա այդ նույն ժողովրդին պատկանող դռան հետևում երկաթե ճաղավանդակներ են դնել։ Շենքում գտնվող մարդը պաշտպանվում է ճաղավանդակներով։ Մեզ պե՞տք է նման ղեկավար։ Խոստանում եմ՝ բոլոր փակ դռները բացվելու են ժողովրդի առաջ, ունենալու ենք վստահելի, կանխատեսելի, ճիշտ աշխատող, ժողովրդի կարիքները բավարարող, անվտանգություն ապահովող ուժեղ պետություն։ Մինչ այդ Նիկոլը դավաճան է, Նիկոլը պետք է հեռացվի, Նիկոլը պետք է դատվի։ Նիկոլը դավաճան է»։
Ա. Վանեցյանը հայտարարեց, որ Նալբանդյան փողոցի երթևեկելի մասով շարժվում են առաջ։ Երթի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց։ Շատ քաղաքացիներ պատշգամներից աջակցություն են հայտնում Փաշինյանի հրաժարականը պահանջող երթի մասնակիցներին։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված քաղաքացին ունի գանգուղեղային վնասվածք
- Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
- Ոստիկանները քաղաքացուն վայր գցեցին. «Սպանում եք մարդուն, մի արեք»
- Ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացուն հոսպիտալացրեցին
- Մենք պետք է ամբողջ կյանքներս թուրքի առաջ կզած ման գա՞նք, մի հատ խելքի եկեք. Արթուր Վանեցյան
- Ոստիկանությունը խոչընդոտեց խաղաղ երթը, Գեղամ Մանուկյանին ոստիկանություն տարան
- Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների նկատմամբ
- «Մտածում եմ՝ թեկուզ սատկացնեն». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան