«Իրատես». Պետական հիմնարկներում ներկա-բացակա են անում
«Իրատես» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում աշխատանքային ժամերին շրջում են աշխատասենյակներով, տեղեկանալու համար՝ արդյոք աշխատակիցները տեղու՞մ են‚ թե՞ ոչ։ ՈՒ դա անում են ղեկավարների վստահված անձինք։ Ցուցակագրում են ներկաներին ու բացականերին, հասկանալու համար՝ բացականերն արձակուրդու՞մ են‚ թե՞ գնացել են ընդդիմադիրների հանրահավաքներին‚ ակցիաներին մասնակցելու։
Պետական հիմնարկներում իրականում գրեթե անգործություն է‚ որևէ լուրջ որոշում չի կայացվում‚ գործն առաջ չի գնում։ Բոլորը հասկանում են‚ որ իշխանությունը գնացող է‚ և աշխատանքի ժամերին ուշադրությամբ հետևում են ընդդիմադիրների գործողություններին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: