Ոստիկանները քաղաքացուն վայր գցեցին. «Սպանում եք մարդուն, մի արեք»
Արժանապատվության երթի մասնակիցներից մեկին մի խումբ ոստիկաններ ուժով փորձում էին տեղափոխել ոստիկանական մեքենա։ Ընթացքում ոստիկաններից մեկը բաց թողեց քաղաքացուն, ինչի հետևանքով նա վայր ընկավ՝ գլխով հարվածելով ասֆալտին։ Դրանից հետո էլ նրան հանգիստ չթողեցին, օձիքից բռնած կրկին քաշքշեցին, բարձրացրեցին՝ պատռելով բաճկոնը։
«Սպանում եք, մարդուն, մի արեք»,- ոստիկաններին հորդորում էին ակցիայի՝ միջադեպին ականատես մասնակիցները։
Բայց ոստիկաններն անդրդվելի էին։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացուն հոսպիտալացրեցին
- Ոստիկանությունը խոչընդոտեց խաղաղ երթը, Գեղամ Մանուկյանին ոստիկանություն տարան
- Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների նկատմամբ
- Պահեստազորի կապիտանը՝ ոստիկաններին. Չի ճանաչում մեր պատմությունը մի օրենք, որը դեմ է ազգային-պետական շահին
- Երևանի փողոցներում հնչում է՝ «Նիկոլ դավաճան»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին