Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների նկատմամբ
«Սա մեր ազգային արժանապատվության հարցն է, տուն չենք գնալու մինչև այս հարցն իր տրամաբանական ավարտը չունենա։ Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարելու Հայաստանը, դա որոշվել է նոյեմբերի 9-ին ու որոշել է հենց Փաշինյանը»,- Երևանի փողոցներով ընթացող «արժանապատվության երթի» ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Ակցիային մասնակցում են նաև ՀՅԴ-ական գործիչներ, երիտասարդներ։
«Առանց Նիկոլ, Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Հողատու հեռացիր» վանկարկում են քաղաքացիները։
Սայաթ-Նովա փողոցում ոստիկանները թույլ չտվեցին երթի մասնակիցներին ճանապարհի մի հատվածով առաջ շարժվել։ Ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշոց սկսվեց։ Ոստիկանները բռնի ուժով փորձեցին հեռացնել քաղաքացիներին։ Խաղաղ երթի մի քանի մասնակից բերման ենթարկվեցին։ Բռնի ուժով ոստիկանական մեքենա նստացրեցին նաև ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին։
Այնուհետև քաղաքացիները շարունակեցին իրենց երթը։
«Հրավիրում եմ ձեզ բոլորին միանալ արժանպատվության երթին, քանի դեռ գերագույն գլխավոր խեղկատակն իշխանության է, մենք մեր անհնազանդության բողոքի ակցիները չենք դադարեցնելու։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը փողոցային ջեբկիր է, ով մեզանից խլել է մեր արժանապտվությունը, ինքնասիրությունը, ջնջել է մեր 30 տարվա պատմությունը, հարցականի տակ դրել մեր ապագան։ Նիկոլը պետք է հեռանա և վերջ»,- ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Հայաստանի խեղկատակ իշխանություններն, անձամբ Նիկոլ Փաշինյանը, որ խեղկատակի պես ճակատին ու գլխին գրել էր՝ դուխով, խաբեց այս ժողովրդին, այսօր կզել է ու չի պաշտպանում մեր իրավունքները, ընդամենը մամուլի խոսնակի միջոցով պատասխանում է Ալիևին, թե խախտում է մեր պայմանավորվածությունը։
«Նիկոլը պետք է հեռանա հանուն մեր արժանապատվության, հանուն Հայաստանը փրկելու ու մեր ապագան կառուցելու համար»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Քաղաքացիները, Իշխան Սաղաթելյանը նստեցին ճանապահին։ Ոստիկանները բռնի ուժ գործադրելով՝ նրանց հանեցին ճանապարհից, նստացրեցին ոստիկանական մեքենաներ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի փողոցներում հնչում է՝ «Նիկոլ դավաճան»
- «Մտածում եմ՝ թեկուզ սատկացնեն». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ Երևանում
- Անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
- «Իրավական ուղի». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներին ուղարկում են զորակոչի ծանուցագրեր
- Ականատես. Արտաշատում ակցիայի ժամանակ սադրանքների է դիմել մարզպետի օգնականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան