Վարդան Ոսկանյան. Ադրբեջանի հետ «համակեցության» պատրաստող տխրահռչակ մոտեցումները պետք է դատապարտվեն խանձարուրում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Եթե որևէ մեկին թվում է, թե ադրբեջանա-թուրքական դաշինքը բավարարվել է ձեռք բերածով, և ժամանակն է խաղաղ առևտրի, դիվանագիտական հարաբերությունների կամ այլ խոսքերով, «համակեցության», թող լսի Բաքվի բռնապետի երեկ արտաբերած՝ Երևանի, Սյունիքի և Գեղարքունիքի մասին հայտարարությունը և Էրդողանի՝ Էնվեր փաշայի պիղծ հոգու «լուսավոր լինելու» վերաբերյալ պնդումը։
Այս դաշինքի կողմից Հայաստանի հանդեպ շարունակվում է ընթանալ հոգեբանական լայնածավալ պատերազմ, որի նոր թափով փաստացի մեկնարկի ականատեսը եղանք տխրահռչակ զորահանդեսի և դրա ընթացքում արտասանված «ճառերի» տեսքով, իսկ դա չնկատելու տալը և մեր հասարակությանն իբր «համակեցության» պատրաստող մեզանում առկա ոչ պակաս տխրահռչակ մոտեցումները պետք է դատապարտվեն ի սկզբանե և խանձարուրում»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Բաքվի բռնապետը ստիպված է լինելու առերեսվել իրականության հետ
- Վարդան Ոսկանյան. Թուրքին իր հանդից քշող ամեն սյունեցի մեր առասպելի Սասունցի Դավիթն է
- Վարդան Ոսկանյան. Մեր տարածաշրջանում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հակասությունների խոշոր հանգույցը չի լուծվել
- Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի էլ պատկերացնում, թե ինչպիսի վտանգավոր պնդումներ է անում. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Արցախում սահմանազատման գործընթացում ամեն մի բլուրն ու ձորակը, ամեն մի քարն ու թուփը կարևոր են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան