Ակցիա Ոստիկանության շենքի դիմաց
«Մի ոստիկան կա Միքայել Այվազյան անուն ազգանունով, որի նկարը հրապարակել եմ, որն ըստ առկա տեսանյութերի և քաղաքացիների պնդումների, մարդկանց բերման ենթարկելուց առանձնակի հաճույք է ստանում և մարդկանց հետևից հարվածում է գլխին, մեջքին, ոտքերին»,- ոստիկանության գլխավոր վարչության դեմ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նկատելով, որ նման ոստիկանները Ալիևին են ծառայում, այլ ոչ թե ՀՀ-ին՝ Սամսոնյանը տեղեկացրեց, որ վերջինիս հարցով Նաիրա Զոհրաբյանը դիմել է ոստիկանապետին, որպեսզի այդ ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացվի:
«Օրենքը չհարգող ոստիկանին, ժողովրդական խոսքով ասած, մինչ Հայրապետի խազը հասցնելու ենք, փորձեք լինել Միքայել Այվազյանի նման և ձեր նկարները նույնպես հայտնվելու են նրա կողքին»,- իր հերթին հայտարարեց նախկին ոստիկանապետի օգնական Նարեկ Մալյանը:
Նա նկատեց, որ այս 2.5 տարիների ընթացքում ոստիկաններին օգտագործել են իրենց PR նպատակներով և հիշեց ինչպես են տարել Շուշի ու խմբով կոտորել ոստիկաններին, հետո էլ ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում էր ոստիկաններին որպես մարտական զոհ գրանցել, որպեսզի հատուցում չտա:
«Հարգելի ոստիկանապետ շատ լավ հասկանում եք, որ դավաճան խեղկատակին ժամեր են մնացել, մեզանից բոլորից լավ եք ճանաչում ու գիտեք, թե ինչի է ընդունակ, կայացրեք ձեր ճիշտ որոշումը»,- ոստիկանապետին դիմեց Մալյանը և հավելեց, որ միշտ պաշտպանել է ոստիկանության գործողությունները, բայց հիմա ջրբաժան է՝ կամ խեղկատակի ծառաներ են, կամ հասկանում են հայրենքի բառը:
Անդրադառնալով ոստիկանության ծառայությունից հրաժարված ոստիկաններին, նա հայտնեց, որ այդ հրապարակում հատուկ արարողակարգով կնշեն իրենց սխրանքը, քանի որ նման արժանապատիվ սպաների հետ պետք է կառուցվի ապագա ոստիկանության ծառայությունը:
Ոստիկանության շենքի դիմացից բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին ԱԱԾ շենք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում