Ավետիք Իշխանյանը՝ ոստիկանապետին. Բարի եղեք, Արամ Մանուկյանի կիսանդրին ապամոնտաժեք
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Հայաստանի ոստիկանության պետին.
«ԹԵ ՉԷ՝ ԱՄՈԹ Է, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Դիմում եմ ՀՀ ոստիկանապետ պարոն Վահե Ղազարյանին, ոստիկանության բոլոր սպաներին, շարքային ոստիկաններին։
Հարգելի ոստիկաններ, ՀՀ Ոստիկանության գլխավոր շենքի առջև տեղադրված է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրին։ Թերևս ձեզնից ոմանք չգիտեն, որ Արամ Մանուկյանն է կազմակերպել թուրքական կանոնավոր բանակի դեմ Սարդարապատի պաշտպանությունն ու կերտել փառավոր հաղթանակը։
Նա եղել է Անկախ Հայաստանի Ներքին գործերի առաջին նախարարը։ Դուք պարտավոր եք հավատարիմ լինել մեծն Արամ Մանուկյանի գաղափարներին, ով պայքարեց թշնամու դեմ և չզիջեց հայկական հողերը։
Ցավով պետք է նշեմ, որ այսօր դուք, կարծես հրաժարվում եք Արամ Մանուկյանի գաղափարներից և ձեր պաշտպանության տակ եք առել հայրենիքը պարտության մատնած, հայկական հողերը թշնամուն նվիրած ինքնակոչ բռնապետիկին։
Ուշքի եկեք, իսկ եթե դուք Արամ Մանուկյանի հետևորդները լինելու արժանի չեք, պարոն Վահե Ղազարյան, բարի եղեք Արամ Մանուկյանի կիսանդրին ապամոնտաժեք Ոստիկանության շենքի առջևից։ Թե չէ՝ ամոթ է, խայտառակություն»։
ԹԵ ՉԷ՝ ԱՄՈԹ Է, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Դիմում եմ ՀՀ ոստիկանապետ պարոն Վահե Ղազարյանին, ոստիկանության բոլոր սպաներին, շարքային...
Опубликовано Avetik Ishkhanyan Пятница, 11 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության պահեստազորի կապիտանը՝ ոստիկաններին. Գնացեք արժանապատիվ և բացճակատ
- Անարդարությանը ծառայել չեմ կարող․ ոստիկանության մայորն աշխատանքից ազատման դիմում է գրել
- Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
- Ոստիկանները քաղաքացուն վայր գցեցին. «Սպանում եք մարդուն, մի արեք»
- Ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացուն հոսպիտալացրեցին
- Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների նկատմամբ
- Պահեստազորի կապիտանը՝ ոստիկաններին. Չի ճանաչում մեր պատմությունը մի օրենք, որը դեմ է ազգային-պետական շահին
- Ոստիկանության գնդապետը՝ փոխոստիկանապետին. Ունեցել ես փառահեղ հայր, ոչինչ չե՞ս սովորել իրենից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան