Էդգար Ղազարյան. Փաշինյանը չի հասկանում, որ դա անհնարին է
Լեհաստանում ՀՀ արտակագ և լիազոր նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է կրկնել պատերազմի ժամանակ թույլ տված սխալները
Ամեն օր մենք նոր տեղեկություններ ենք ստանում պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի թույլ տված աններելի սխալների մասին, որոնք հանգեցրեցին ողբերգական հետևանքների և անդառնալի կորուստների։ Դեռ հունիսից նրան զեկուցվել է թշնամու նկատմամբ մեր զինված ուժերի անհավասար կարողությունների մասին՝ առաջարկելով հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել պատերազմը կանխելու համար։ Նա ոչ միայն ականջալուր չի եղել զինվորական ղեկավարության իրատեսական ահազանգին, չի իրականացրել այդ ուղղությամբ որևէ քայլեր, այլև արհեստական «հերոսություններով» հրահրել է բախումներ Տավուշի մարզի սահմաններին։
Պատերազմի ողջ ընթացքում նրան զեկուցվել է մեր կորուստների և այդ պարագայում անխուսափելի պարտության մասին, սակայն նա, անտեսելով օրվա ընթացքում ավելի քան հինգ անգամ ստացված դիվանագիտական լուծումները, նոր կամավորագրման կոչեր է արել՝ սուտ պատրանք տածելով հնարավոր հաղթանակի մասին՝ պատճառ դառնալով նոր զոհերի և ավերածությունների համար։ Ի վերջո, կորցնելով իրատեսության զգացումը, նա ամեն օր կանգնել է ավելի վատ վիճակի և ավելի վատ պայմանների առջև։
Նույն սխալները նա թույլ է տալիս հիմա՝ պատերազմից հետո։ Չգիտակցելով իր չարագործությունների ողջ էությունը, չցանկանալով տեսնել նոր իրողությունները, աչք փակելով ստեղծված անելանելի վիճակի վրա, նա կեղծ պատրանք է տածում, թե ամեն ինչ լավ կլինի, կհարթվի այս ամենը, կյանքը կվերադառնա իր նախկին հունին։
Նա չի հասկանում, որ դա անհնարին է։ Սա այն դեպքը չի, որ մարդիկ չտեսնեն, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Ավելին, ամեն օր մենք ականատեսն ենք լինում նոր ողբերգությունների, ապրում ենք նվաստացման և ստորացման նոր պահեր, ինչը բազմապատկում է մարդկանց ցասումն ու ատելությունը։
Նա չի գիտակցում, որ իր իշխանության ամեն հաջորդ օրն ավելի վատն է լինելու, քան նախորդը։ Եթե դեռ այսօր նա կարող է գնալ Ազգային ժողով, կանգնել ամբիոնի առջև և հայտարարել իր հրաժարականի մասին, ապա խիստ կասկած ունեմ, որ նա այդպիսի երանելի հնարավորություն ունենա ինչ-որ մի հաջորդ օր, եթե փորձի վաղուց անհամոզիչ և զզվելի ստերով շեղել մարդկանց ուշադրությունը։
Նիկոլ Փաշինյանի անմիտ որոշումներն ու գործողությունները մեր երկրին կանգնեցրեցին ամբողջական կապիտուլյացիայի առջև, այսօր նրա անմիտ որոշումներն ու գործողություններն արդեն իրեն են կանգնեցնելու անխուսափելի ամբողջական կապիտուլյացիայի առջև»։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է կրկնել պատերազմի ժամանակ թույլ տված սխալները Ամեն օր մենք նոր տեղեկություններ ենք ստանում...
Опубликовано Edgar Ghazaryan Пятница, 11 декабря 2020 г.
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա