ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:37 12/12/2020 Հայաստան

«Փաստ». Ժողովրդի դժգոհությունը հասել է իր պիկին

«Փաստ». Ժողովրդի դժգոհությունը հասել է իր պիկին և Փաշինյանի երերացող իշխանությունն ուղղակի շատ շուտով պարզապես փլուզվելու է

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը չունի նախկին վարկանիշը հանրության շրջանում, արդեն փաստ է։ Սա՝ շատ մեղմ ասած: Դրա համար նույնիսկ սոցհարցումներ կատարելու կարիք չկա, պարզապես պետք է «մարդամեջ» դուրս գալ, ինչը չեն կարող անել Փաշինյանն ու իր թիմը:

Պատերազմի ծանր արդյունքների և ոչ արդյունավետ կառավարման արդյունքում այսօր հանրությունը հայտնվել է հուսահատության փոսում։ Նույնիսկ շատերն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հետ մեկտեղ, երկրից հեռանալու տրամադրություններ են արտահայտում։ Սակայն Փաշինյանը համառորեն ձգտում է կառչած մնալ իր աթոռից՝ թեկուզ գիտակցելով, թե իր իշխանությունը հայոց պատմության մեջ ինչ անփառունակ հետք է թողել։

Եվ իր պաշտոնավարումը հնարավորինս երկարաձգելու նպատակով անընդհատ մանիպուլյացիաների է դիմում՝ թոզ փչելով հանրության աչքերին։ Նիկոլն անընդհատ հոլովում է ժողովրդի անունը, թե իրական իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իրեն վստահության քվե է տվել, հետևաբար ժողովուրդն էլ պետք է որոշի, թե ինչպես պետք է լինի իշխանությունների և ընդհանրապես Հայաստանի ապագան։

Այո, միշտ էլ ժողովուրդն է որոշում կայացնում: Բայց պետք է հասկանալ, որ այսօր ամենևին ստանդարտ վիճակ չէ, իսկ Փաշինյանի՝ ամենօրյա իշխանության մնալը բոլորիս տանում է դեպի անդառնալի կոլապս: Մյուս կողմից՝ պարզապես պարզունակության գագաթնակետն է ժողովրդի կարծիքն ու վերաբերմունքը որոշել փողոցում տվյալ պահին գտնվողների քանակով:

Երևի Փաշինյանը հիշում է, թե քանի հոգով սկսեց իր քայլերթը Գյումրիից, որը ողբերգություն ու կատաստրոֆա բերեց մեր երկրին ու ժողովրդին: Եվ վերջապես, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ միայն իր մի բուռ կողմնակիցներն ու ֆեյքերն են ժողովուրդ։ Միևնույն ժամանակ, իրեն ժողովրդի վարչապետ հռչակած անձը սկսել է պաշտպանվել ժողովրդից։ Վերջինս ոչ միայն խուսափում է դուրս գալ հանրության մեջ, այլև պաշտպանվում է ժողովրդից՝ զենք պահելով ժողովրդի վրա։

Վարչապետը բազմիցս մեղադրել է նախկիններին, թե իրականությանը նայել են «մերսեդեսի» կամ մասնավոր ինքնաթիռի պատուհանից և կտրված են եղել ժողովրդից՝ ոստիկանության շարքերի հետևը թաքնվելով, բայց ինքն այսօր սկսել է ժողովրդից պատսպարվել և թաքնվել մեծ թվով ոստիկանական ուժերի հետևում։

Ընդ որում, աննախադեպ քանակի ոստիկանների: Հետո էլ Նիկոլը հայտարարում է, թե իրենք ժողովրդի իշխանությունը չեն կարող հանձնել փողոցով անցնող պատահական որևէ մեկին՝ մոռանալով, որ ինքը հենց փողոցով է իշխանության եկել, ճնշումների, պարտադրանքի միջոցով, և փողոցն է առաջին հերթին իրեն վարչապետի թեկնածու հռչակել, որից հետո միայն ԱԺ-ի կողմից ընտրվել է որպես վարչապետ։

Պաշտոնը պահելու համար Փաշինյանը ոչ միայն հակասում է ինքն իրեն, այլև ժողովրդի դեմ է դուրս գալիս՝ բռնի, անհամաչափ ուժ կիրառելով բողոքի ակցիա իրականացնողների հանդեպ։ Իսկ ինչո՞ւ է նա այդքան համառում՝ զանց առնելով ժողովրդի էական ու ամենկարևորը՝ որակական հատվածի կողմից հնչող հրաժարականի պահանջները։ Թերևս Նիկոլը հույսեր է փայփայում, որ կկարողանա այնքան ժամանակ ձգել, որ հասարակության ներսում էմոցիոնալ իրավիճակն անցնի և դժգոհության դոզան նվազի, որն էլ իրեն հնարավորություն կտա շարունակել իր պաշտոնավարումը մինչև հերթական ընտրություններ։

Կամ գուցե որոշ ժամանակ անց իր ձեռամբ անցկացնել արտահերթ ընտրություններ՝ կեղծիքներով ու վարչական ռեսուրսով նորից վարչապետ կարգվելու համար: Հենց այս տրամաբանությունից ելնելով է, որ Փաշինյանը ներկայացրել է վեցամսյա իր ճանապարհային քարտեզը, բայց նա հաշվի չի առել, որ այս ժողովրդի դժգոհությունը հասել է իր պիկին, և ժողովրդական հոսքի ներքո իր երերացող իշխանությունն ուղղակի շատ շուտով պարզապես փլուզվելու է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:17
Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով. ԱԳՆ
Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատել է՝ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Սաղաթելյան
«Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է», - նշել է...
Աղբյուր` Panorama.am
16:00
Աշխարհագրագետները կորցրել են քունն ու հանգիստը, ի՞նչ է կատարվում ոլորտում
Հարյուրավոր աշխարհագրագետներ տևական ժամանակ է կորցրել են քունն ու հանգիտը՝ ոլորտում ծագած խնդիրների պատճառով։   «Խնդիրը...
Աղբյուր` Panorama.am
15:48
Աբրահամյան. Ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա
«Սիրիայում ահաբեկիչների իրականացրած հարձակումը Պաղեստինի և Լիբանանի դեմ իրակացված գործողությունների շղթայի մաս է, որտեղ հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:37
Աhшբեկիչները մտել են Հալեպի շրջաններ՝ uպանելnվ տասնյակ սիրիացի զինվորների. Սիրիական բանակ
Սիրիական բանակը հաստատել է, որ ահաբեկիչներին հաջողվել է զանգվածային հարձակման ժամանակ ներթափանցել Հալեպ քաղաքի շատ շրջաններ, բանակը սպասում է...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ատեստավորվող մասնագետների թիվը 361-ն է
Մեկնարկել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը:
Աղբյուր` Panorama.am
15:12
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը
Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է  հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս...
Աղբյուր` Panorama.am
14:50
«Մայդանի» սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում. Կոբախիձե
«Երեկ բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին, որ Վրաստանում «Նացմայդան» չի կարող անցկացվել»,- կառավարության վարչակազմում...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ճարտարապետների պալատի խորհուրդը բարձրաձայնում է մի շարք մտահոգություններ՝ կապված Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետ
Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհուդրը հայտարարություն է տարածել՝  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
14:20
Շոկի մեջ եմ. Էլեն Բադալյանի առաջին գրառումը հաղթանակից հետո
«Ահա, և վերջ։ ես շոկի մեջ եմ։ Երեւի ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»,-հաղթանակից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:05
Արցախի ԱԺ նախագահին երեկ թույլ չեն տվել, որ խորհրդարան մտնի
Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին երեկ թույլ չեն տվել մտնել խորհրդարան՝ մասնակցելու արցախցիների...
Աղբյուր` Panorama.am
13:46
Սկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմը
Երգիչ Սերգեյ Լազարևը  Ну-ка, все вместе! շոուի վեցերորդ սեզոնի եզրափակիչում հայտարարել է, որ հինգ տարվա աշխատանքից հետո լքում է...
Աղբյուր` Panorama.am
13:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 30-ից Դ. Անհաղթ – Ուլնեցի փողոցների խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
13:22
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում...
Աղբյուր` Panorama.am
13:16
Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտություն
Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում  նոյեմբերի 23-ին կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական,...
Աղբյուր` Panorama.am
13:01
Այս պայքարը հասել է իր հանգրվանին, իր վերջին խոսքը ասելուն. Բագրատ Սրբազան
«Որտեղ հաց, այնտեղ կաց արտահայտությունը նյութի պաշտամունքի գերադրական աստիճանն է, որով մեզ փորձում են հեռացնել մեր սխրանքներից,...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ալագյազ-Արթիկ և Արագածի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հաաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
12:09
ՆԱՏՕ-ն Ուկրաինային նման առաջարկ չի արել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է իր վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի հատվածները «վերցնել ՆԱՏՕ-ի հովանու...
Աղբյուր` Panorama.am
11:43
Թևանյան. Ապրել մինչև հունվարի 20–ը․ Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ
«Նիկոլ Փաշինյանի տերերը պարտություն կրեցին ԱՄՆ–ում։ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում «Պատերազմի»...
Աղբյուր` Panorama.am
11:31
Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Priora»-ն․ կան վիրավորներ
Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, նոյեմբերի 29-ի ժամը 19։40-ի սահմաններոմ Սևան-Մարտունի-Գետափ...
Աղբյուր` Panorama.am
11:18
Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. Քաղաքագետ
«Հալեպում հետ կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է»,-նշում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Նրա խոսքով, իսկ լայն...
Աղբյուր` Panorama.am
11:05
Տեղ-տեղ մերկասառույց է. Ճանապարհների վիճակը ժամը 10։30-ին
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ...
Աղբյուր` Panorama.am
10:57
Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը
«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գլխավորած ահաբեկչական խմբավորումները, ենթադրաբար, կարողացել են վերահսկողություն հաստատել Սիրիայի մեծությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:46
Պետդումայում առաջարկել են հարկադիր կերպով զավթել աղբանոցի վերածած բնակարանները
Պետդումայի շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Կոլունովն առաջարկել է ավելացնել տուգանքները...
Աղբյուր` Panorama.am
10:24
Խաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներ
Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Անտոնին Դվորժակի լեգենդար...
Աղբյուր` Panorama.am
10:03
Թբիլիսիում երկու օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 107 մարդ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար։...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայր կառուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Հաջորդ քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}