ՌԴ ՊՆ թարմացաված քարտեզում Հին Թաղլարը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում է
ՌԴ պաշտպանության նախարարության էջում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության թարմացված քարտեզը։
Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունն ու մանրամասնում, որ դեկտեմբերի 13-ի դրությամբ «Հարավ»-ի պատասխանատվության գոտում է հայտնվել ԼՂ հարավ-արևմտյան հատվածը, այդ թվում Հին Թաղլար գյուղը։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։
Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Հարակից հրապարակումներ`
- Նոր քարտեզով ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ են Հին Թաղերը ու Խծաբերդը. Անժելա Էլիբեկովա
- Մեծ Շենը և Հին Շենը ոչ թե Հադրութի, այլ Շուշիի շրջանում են. Էդիկ Բաղդասարյանը՝ ՀՀ ԱԳՆ-ին
- ՊՆ. Հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, մոտենալ Խծաբերդին, կան վիրավորներ
- ՌԴ ՊՆ-ն հաստատել է Հադրութում հրադադարի խախտման փաստը
- Mediaport. Ադրբեջանը գրավել է Արցախի Հանրապետության Հին Թաղլար բնակավայրը
- ՊԲ. Դեկտեմբերի 11-ին Հադրութի հատվածում հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան