«Դուք լսել ե՞ք պատվի, արժանապատվության և վերջապես տղա լինելու մասին. Տիգրան Աբրահամյանը՝ ոստիկանին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ենթադրելի է, որ այն տեղեկատվությունը, որն ամեն օր ստանում է միջին վիճակագրական քաղաքացին, ստանում են նաև ոստիկանները։
Ու այսքանից հետո փորձում եմ երկար, բազմակողմանի վերլուծել՝ հասկանալու, թե նրանք ի՞նչ մոտիվացիա ունեն Նիկոլի ամառանոցը, աշխատանքային վայրը, նրան պաշտպանելու համար։
Ո՞ւմ են պաշտպանում, ի՞նչը. քաղաքական դիակի՞ն, հայրենիք հանձնածի՞ն, մի քանի հազար զոհեր տվածին, աստիճանաբար, արդեն ՀՀ տարածքը զիջողի՞ն, ո՞ւմ։
Նայում ես՝ բողոքի ակցիայի մասնակիցը գոռում է՝ ինձ հայրենազրկել են, տնից են զրկել ու այդ պահին մի բութ հայացքով ոստիկան թևերից բռնում տանում է մեքենան։
Հա ուզում եմ դրա տեսակին հարցնել՝ արա, դու ուղեղ ունե՞ս, գիտակցում ե՞ս, թե քո շուրջն ինչ է կատարվում, դու առհասարակ պատկերացնում ե՞ս, թե մենք ինչ ենք կորցրել ու շարունակում կորցնել։ Հետո հասկանում եմ, որ անիմաստ է՝ չի հասկանա։
Դուք լսել ե՞ք պատվի, արժանապատվության և վերջապես տղա լինելու մասին։
Ով լսել է և գիտակցում է կամ արդեն դիմում է գրել կամ գրելու է կամ էլ ուղղակի հրաման չի կատարում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան