ԱԱԾ քննիչը Վարդան Այվազյանին ձերբակալելու միջնորդություն է ներկայացրել
«Ազգային անվանգության ծառայությունը վարչապետի ձեռքին հանդիսանում է գործիք իր նպատակներին հնասնելու համար»,- դատարանի դիմաց հայտարարեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նա հայտնեց, որ պաշտպանյալի կալանքի դեմ իր բողոքի քննությունից րոպեներ առաջ ԱԱԾ քննիչը դատարան է մուտքագրել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, որը օրենքի կոպիտ խախտում է:
Պողոսյանի խոսքով, Քննիչն անտեսելով Քրեական օերնսգրքի պահանջը, վերոհիշյալ գործողությունները կատարել է առանց Վարդան Այվազյանի պաշտպանի ներկայության և նրա ստորագրություններն այդ թղթի տակ դրված չեն:
«Կա մեղադրանք և որպես մեղադրյալ պաշտոնապես ներգրավելու մասին որոշում, առ այն, որ Այվազյանը իրականացրել է ԱԺ և Կառավարության իշխանության յուրացումը»,-հայտնեց փաստաբանը և նկատեց, որ այն ոչ թե իրավական, այլ տրամաբանական աբսուրդ է:
Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ նման մեղադրանքներ առաջադրողները մոտ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու: Վերջինս հայտնեց, որ դատարանի համար էլ էր անսպասելի քննիչի նոր միջնորդությունը և մինչև ժամը 20:00-ն ընդմիջում վերցրեց ներկայացված նյութերին ծանոթանալու համար: