Գերմանիայի իշխանությունները դեկտեմբերի 16-ից խիստ կարանտին են մտցնում
Գերմանիայի իշխանությունները դեկտեմբերի 16-ից հունվարի 10-ը երկրում խիստ կարանտին են մտցնում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազեցնելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին կիրակի օրը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ դաշնության նահանգների վարչապետների հետ հանդիպումից հետո:
«Այն միջոցառումները, որոնք մենք ձեռնարկել ենք նոյեմբերի 2-ից, բավարար չեն»,-շեշտել է նա: Մերկելը նշել է, որ Գերմանիայում կրկին արձանագրվում է վարակակիրների թվի արագ աճ: «Մենք պետք է գործենք, և դա անում ենք հիմա»,-ավելացրել է նա:
Կանցլերը նշել է, որ դաշնային և նահանգային իշխանությունները պայմանավորվել են փակել վաճառակետերը, բացի մթերային և որոշ այլ խանութներից, արգելել ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրերում և հրավառության համար նախատեսված տեխնիկայի վաճառքը: Ամանորի տոներին մտցվելու է հավաքների համատարած արգելք: Դպրոցներն ու մանկապարտեզները հնարավորության սահմաններում փակ կլինեն, բացառությամբ հատուկ դեպքերի: Առցանց ուսուցման հնարավորությունները կընդլայնվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա