Ռուստամ Մուրադովը՝ Հադրութի երկու գյուղերում առկա իրավիճակի մասին
Ղարաբաղի Հադրութի շրջանի երկու գյուղերում, որտեղ դեկտեմբերի 11-ին խախտվել էր հրադադարը, իրավիճակը կարգավորվել է։ «Ռիա Նովոստի» գործակալությասն փոխանցմամբ, հայտարարել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավար, գերենալ-լեկտենանտ Ռուստամ Մուրադովը։
«Խծաբերդ ու Հին Թաղեր բնակավայրերի մատույցներում դեկտեմբերի 11-ին տեղի էր ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը ճնշվել է ռուս խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունքում։ Այս պահին իրադրությունն այդ շրջանում կարգավորվել է։ Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի մշատական մոնիտորինգ և օգնում են հայկական ու ադրբեջանական կողմերի փոխգործակցությանը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։
Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ թարմացաված քարտեզում Հին Թաղլարը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում է
- Մարուքյան. ԱԽ նիստում Փաշինյանի հրաժարականի հարց չի քննարկվել
- Մեծ Շենը և Հին Շենը ոչ թե Հադրութի, այլ Շուշիի շրջանում են. Էդիկ Բաղդասարյանը՝ ՀՀ ԱԳՆ-ին
- Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում Արցախի տարածքների դեօկուպացիան. ՀՀ ԱԳՆ
- ՌԴ ՊՆ-ն հաստատել է Հադրութում հրադադարի խախտման փաստը
- ՊԲ. Դեկտեմբերի 11-ին Հադրութի հատվածում հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ
- Ռուս խաղաղապահների թեժ գծին ստացված դիմումների մեծ մասը Հադրութի շրջանում անհետացած զինծառայողների մասին է