
Ստեփանակերտում մեկ օրում 12 հա տարածք է ականազերծվել
Ռուս խաղաղապահները մեկ օրում Ստեփանակերտում 12 հա տարածք են ականազերծել։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը։
Ականազերծված են օդանավակայանի տարածքը, մասնավոր տներ, բակային տարածքներ, էլեկտրակայանի հարակից տարածքներ, հետախուզական-ինժիներական աշխատանքներ են իրականացվել 130 շենքերում։ Արդյունքում հայտնաբերվել է 172 պայթուցիկ առարկա։ Դրանք տեղափոխվում են հատուկ հրաձգարաններ ու ոչնչացվում են՝ անվտանգության կանոններին համապատասխան։
Ըստ աղբյուրի, ռուս խաղաղապահների աջակցությամբ, անցած օրվա ընթացքում 17.2 կմ էլեկտրալար, 31 տրանսֆորմատոր։ Ընդհանուր առմամբ, ԼՂ-ում ականազերծված է 150 հա տարածք, մոտ 32 կմ ճանապարհ։ Արդյունքում հայտնաբերվել է 4700 պայթուցիկ առարկա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք
- Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցի տարածքը
- Ստեփանակերտում հայտնաբերվել են «Սմերչ»-ից արձակված ռումբեր, իրականացվելու է ականազերծում. ԱԻՊԾ
- ՌԴ ՊՆ-ն տեղեկություններ է տարածել է Ղարաբաղում ականազերծման աշխատանքների մասին